Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՌԵՏՐՈ. «Վերնախավը» որոշել է մի քիչ էլ հարստանալ

Օգոստոս 09,2013 13:12

Երեկ «8» համարի երթուղայինում (որի վրա, ի դեպ, փակցված չէ 130 դրամ գինը) 150 դրամ տվեցի, եւ վարորդն ինձ 20 դրամ չվերադարձրեց։ Բնականաբար, ամաչեցի 20 դրամի համար բանավեճի մեջ մտնել։ Ես կարող եմ ինձ թույլ տալ լեզվակռիվ չսկսել վարորդների հետ, բայց մարդիկ կան, որոնց համար այդ 20 դրամը կենսական նշանակություն ունի, եւ այդ անորոշ 130 դրամ գինը ավելորդ լարվածություն է ստեղծելու մեր քաղաքացիների մեջ։ Երթուղայինների գների բարձրացումն ընդհանրապես անբարոյական քայլ էր այն մարդկանց նկատմամբ, որոնց եկամուտը 15-20 հազար դրամ է, եւ ամսական հավելյալ 2-3 հազար դրամի կորուստը շոշափելի է այդ քաղաքացիների ընտանեկան բյուջեի համար։

Գներ կան, որոնք սոցիալական այս պայմաններում չի կարելի բարձրացնել։ Մի բան է, երբ թանկանում է VIP ծառայության «Լիմուզինի» ժամավարձը կամ շքեղ ռեստորանում մատուցվող թառափը։ Այլ բան է՝՛ հացը կամ երթուղային տաքսին։ Վերջինս այլընտրանք չունի՝ ավտոբուսները «ծածկում են» երթուղիների չնչին մասը, չօգտվել տրանսպորտից միլիոնանոց քաղաքի բնակիչը չի կարող։

Երթուղայինների գների բարձրացման հետ կապված՝ ազատ, բայց պատասխանատու հեռուստաընկերություններն իրենց ողջ ցասումը թափեցին քաղաքապետի վրա։ Դա, անշուշտ, «թույլատրված» խիզախություն է։ Քաղաքապետը ՀՀ նախագահ կամ պաշտպանության նախարար չէ, նրան կարելի է եթերում քննադատել՝ դրա համար Արմեն Գեւորգյանը չի կանչի նախագահական եւ «խիստ նկատողություն» չի տա։ Եվ օբյեկտիվորեն էլ քաղաքապետարանն իր մեղքի բաժինն ունի, քանի որ չի մերժել սեփականատերերին, որոնք դիմել են գները բարձրացնելու խնդրով։

Բայց առավել կարեւորն այն է, թե ինչո՞ւ չի մերժել։ Որովհետեւ երթուղային տաքսիների բիզնեսը Հայաստանի բավականին եկամտաբեր բիզնեսներից մեկն է, եւ «գծերի տերերը» պատահական մարդիկ չեն՝ այդ բիզնեսով չեն խորշում զբաղվել նախարարներ, գեներալներ, պատգամավորներ, օլիգարխներ։ Եվ ահա այդ ամբողջ «վերնախավը»՝ հավանաբար մտածելով, թե բավականաչափ շատ եկամուտներ «չի քամում» երթուղային գծերից, որոշել է մի քիչ էլ հարստանալ թոշակառուների հաշվին։ Մերժել այդ ազդեցիկ մարդկանց պահանջը՝ քաղաքապետարանը չի կարող։

Հետեւաբար խնդիրը, ինչպես ընդունված է ասել, «համակարգային է»։ Ի դեպ, դա հասկանում են նաեւ մեր համաքաղաքացիները։ Նույն երթուղայինում մի տարեց մարդ ինձ ասաց. «Այ, մենք այդքան բողոքում ենք, թե նրանք վատն են։ Իրականում մենք ենք վատը, որ իրենց այդ 30 դրամը տալիս ենք»։

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

12.08.2005թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարո Մելիքյան says:

    Եկեք թույլ չտանք գրպանահատներին մտնել մեր գրպանը,՝դա նույնն է թե՝ քեզ բռնաբարում էն եւ դու չես ընդդիմանում։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031