Օգոստոսի 8-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Քարակերտ գյուղի մոտ գտնվող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել:
Ըստ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքէջի՝ պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.50-ի սահմաններում, «Մոսկվիչ ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենան լիցքավորման համար գտնվել է նշված գազալցակայանում, և այդ ընթացքում պայթել է ավտոմեքենայի բեռնախցիկում գտնվող հեղուկ գազի համար նախատեսված բալոնը:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Կատարվում է նախաքննություն: