Լրահոս
Օրվա լրահոսը

Ասադին ուղեկցող շարասյան վրա կատարած հարձակումն անհաջող էր

Օգոստոս 09,2013 12:55

Բաշար Ասադի ավտոմեքենաների շարասյան վրա կատարած հարձակումը` մահափորձը համաշխարհային մամուլի վերլուծության կիզակետում է: Այսօր «Հայացք» ակումբում նման տեսակետ հայտնեց արեւելագետ, Սիրիայի հարցերով փորձագետ Սուրեն Մանուկյանը, ըստ որի` մահափորձն անհաջող էր, Ասադը չի զոհվել:

«Սիրիայում իշխանությունները ձգում են դեպի 2014 թվականի նախագահական ընտրություններ: Ընդդիմության բացակայության պարագայում Ասադի հաղթանակն անխուսափելի է: Արեւմուտքն ընդունում է, որ Ասադն արդեն գնում է ընտրությունների»,- նշեց Մանուկյանը:

Անդրադառնալով Իրանի նորընտիր նախագահին եւ Սիրիայի հետ ունեցած հարաբերություններին, Մանուկյանը ասաց. «Ես մեծ տեղ չեմ տալիս, չեմ հավատում Իրանի նախագահի վճռորոշ դերին: Ինչ վերաբերվում է նոր նախագահի հետ կապված փոփոխություններին, ապա փոփոխություններ չկան, պարզապես Իրանը Սիրիային 4,5 միլիարդ վարկ տրամադրեց, ձեւակերպելով դա որպես ներդրումային ծրագիր: Սիրիական իշխանություններ մնացին Իրանի դաշնակիցը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031