Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը մեկ քայլ նահանջեց». Եղիա Ներսիսյան

Օգոստոս 09,2013 12:26

ՀՀ Ոստիկանությունը հրաժարվել է ապրիլի 9-ին Բաղրամյան փողոցից մի խումբ ակտիվիստների ձերբակալություններից հետո նրանց վարչական տույժի ենթարկելու մասին դատարան ներկայացրած հայցից: Բայց այդ օրը Ոստիկանություն տարված մոտ 18 ակտիվիստներից ոչ բոլորին են այդ մասին գրավոր տեղեկացրել:

«Ոստիկաններն ի՞նչ պետք է ապացուցեն: Մենք փաստեր ունենք, ամեն ինչ նկարվել է, որ ոստիկանները մեզ ոչ մի բան չեն խնդրել, Օսիպյանը գալիս ու առանց ասելու տանում է մեզ բաժին: Վարդգեսն էլ` իմ ընկերը, ամբողջ փաստերը ներկայացրել է: Հիմա անիմաստ ժամանակի ձգձգոց է, վարչական դատարանն էլ լավ ծանրաբեռնված է , երեւի չուզեցին անիմաստ ժամանակ անցկացնել, դրա համար մի քայլ նահանջեցին»,- ասաց Եղիա Ներսիսյանը:

Ի դեպ, նա դեռ վարչական տույժի չենթարկվելու հայցի հետ վերցման վերաբերյալ համապատասխան գրություն չի ստացել: Նրա խոսքերով. «Ամեն դեպքում անլրջություն է ոստիկանության կողմից: Երբ մարդուն բերման են ենթարկում, պետք է հիմնավոր պատճառներ ունենան, ոչ թե տանեն, որովհետեւ ինչ-որ մեկը ակտիվ է ու գոռգոռում է: Բայց մեր ոստիկանությունը դեռ այդպես է գործում, չի հիմնավորում, դնում են, մեքենան տանում: Հետո էլ փորձում են ինչ-որ գործ սարքել ակտիվիստների վրա»:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031