Ազատության հրապարակում տեղի ունեցող ազատամարտիկների երկարատև նստացույցը, որն ուղեկցվեց նաև հացադուլով, և հրապարակում տեղի ունեցող հանրահավաքները հասարակական քիչ ուշադրության են արժանանում: Մամուլն էլ այնքան մեծ ուշադրությամբ չի հետևում տեղի ունեցողին: Իրականում, սակայն, պատերազմ հաղթած պետության համար, երբ հաղթանակից ընդամենը անցել է հազիվ մոտ երկու տասնամյակ, և երբ այդ հաղթանակը դեռ կարիք ունի դե յուրե ամրագրման և դե ֆակտո ամրապնդման, սա ուղղակի շոկային իրադարձություն է, երբ հաղթանակի մասնակիցների մի մասը հանդես է գալիս սոցիալական, իրավական և բարոյական պահանջների հրապարակային դրսևորմամբ:
Այս դեպքում հասարակական արձագանքը պատերազմի մասնակիցների հրապարակային բողոքին կարծեք թե ադեկվատ չէ: Խնդիրն այն չէ, որ պետք է գնալ, միանալ նստացույցին կամ հանրահավաքներին ու բազմություն, քանակ ապահովել: Խնդիրը հասարակական աջակցության էներգետիկան է: Ոչ թե քանակը, այլ այդ էներգետիկան է իշխանություններին ստիպում ինչ-որ զիջումների և լուծումների գնալ: Սակայն, ինչպես նշեցինք, այստեղ խնդիրը իշխանությունների քայլերն էլ չեն, այլ հասարակության իներտությունն ինքնին: Սա ինքնապաշտպանության բնազդի վտանգավոր բթացման մասին է խոսում:
Հայաստանում սոցիալ-հոգեբանական հարվածները հասել են հասարակության քներակին, և այս առումով հասարակությունը քնած է, այլապես ազատամարտի, պատերազմի մասնակիցների խնդիրը ամեն ոք կհամարեր իր խնդիրը, քանի որ այդ կոնտինգենտն է վաղը կազմելու հավանական նոր պատերազմի առաջին գիծը: Տա Աստված, որ ոչ մի պատերազմ էլ չլինի, սակայն Հայաստանի հասարակությունն իրավունք չունի չմտածել, որ այն կարող է լինել:
Մուսա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում