Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ոստիկանության համակարգն ամբողջապես դեգրադացված է»

Օգոստոս 09,2013 11:46

Հատված Ազգային անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանի հարցազրույցից:

Պարոն Եղիազարյան, օրերս Գյումրիում գրանցվեց սկանդալային դեպք, երբ ոստիկանության աշխատակիցները փորձել էին դիմակավորված թալանել ոսկերչական խանութը։ Ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։

– Նախ ասեմ, որ ոստիկանության համակարգն ամբողջապես դեգրադացված է, որը հետեւանքն է ազգային, համամարդկային արժեքների, գաղափարախոսության իսպառ բացակայության։ Իշխանական կուսակցության եւ նրանց արբանյակների անձեռնմխելիությունը, համատարած թալանը, դատական համակարգի ծախվածությունը, նախկին քրեական տարրերի թափանցումը ԱԺ, պետական կառավարման այլ օղակներ եւ այս տզրուկների ցոփ ու անպատիժ կյանքը երկրում առկա համատարած աղքատության պայմաններում նման իրավիճակ է ստեղծել։ Ոստիկանությունն ամբողջապես ծառայում է մեկ նպատակի՝ պահպանել բռնապետին։ Եվ այս ամենի ծնողն ու սնուցողը ժողովրդի ձայնը ստացող նախագահն է։ Դա մեր պետության հիմքերին է հարվածում։

– Այսինքն՝ ոստիկան հանցագործների արարքն օրինաչափ երեւո՞ւյթ եք համարում։

– Ո՛չ, ես ամենեւին այդ հանցագործներին, այդ անգրագետներին արդարացնելու մտադրություն չունեմ, սրանք ոչ միայն ակադեմիան չեն ուսանել, այլեւ նույնիսկ կինո չեն դիտել։ Քրեական հետախուզության 10 տարվա աշխատակիցները, կներեք արտահայտությանս, իրավունք չունեին այդպիսի անգրագետ գողություն կատարել ու թրջված հավի պես բռնվել։ Այս հանցագործությունը երկու դեմք ունի, առաջինը սպայի պատիվն է, երկրորդն էլ՝ այդ տխմարների անգրագիտությունը։ Ակադեմիայից բացի, ցանկացած շրջանավարտ անցնում է նաեւ կյանքի ակադեմիան, տեսական գիտելիքները համեմում է աշխատանքային փորձով։ 10 տարուց ավելի է, ինչ այս համակարգը տարբեր պատահական մարդիկ փորձադաշտի են վերածել։ Ես, այսպես կոչված, նախարարներ գիտեմ, որոնց անգամ երկու սատկած սագ չէր կարելի վստահել։ Տարիներ շարունակ ոստիկանության ղեկավարի միակ ցուցումն է եղել՝ պայքարել ընդդիմադիրների դեմ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031