Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նարեկ Սարգսյանի առաջխաղացման պատճառն` ըստ Սարհատ Պետրոսյանի

Օգոստոս 09,2013 11:39

Ըստ ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանի, պետական համակարգում առաջխաղացում ունենալու համար արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին օգնեց հենց նրա հասցեին ուղղված քննադատությունը: Նրա խոսքերով, հանրային լայն շերտերի դժգոհությունը պատճառ դարձավ ոչ թե համակարգից նրա հեռացմանը, այլ նպաստեց պաշտոնի բարձրացմանը:

«Քննադատությունն օգնում է այդ անձնավորությանը պետական համակարգում առաջխաղացում ունենալու համար: Կարելի է ասել նա պարգեւատրվեց, որովհետեւ այն ժամանակ, եթե ինքը եւ իր խունտան Երեւանում էին իրենց լավ զգում, հիմա ամբողջ հանրապետությունում են լավ զգալու:

Դեռ վաղ է խոսել, կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեում ինչ է անելու Նարեկ Սարգսյանը, որովհետեւ չգիտենք՝ այդ կոմիտեն ինչով է զբաղվելու եւ ինչ հնարավորություններ է ունենալու: Բայց մի բան պարզ է՝ սա ցույց է տալիս, որ պետական կառավարման համակարգը թքած ունի մասնագիտական ու հանրային կարծիքի վրա: Եվ այն բոլոր խնդիրները, որոնք բարձրաձայնվում են՝ զրոյական ազդեցություն են թողնում պետական կառավարման մտածողության վրա»:

Սարհատ Պետրոսյանը դրական կարծիք հայտնեց նոր գլխավոր ճարտարապետի թեկնածու Տիգրան Բարսեղյանի մասին. «Նա վերջին տասնհինգ տարվա ընթացքում առաջին գլխավոր ճարտարապետն է լինելու , որը մինչեւ գլխավոր ճարտարապետ լինելը նախագծման աշխատանքներով զբաղվել է: Նարեկ Սարգսյանը մինչեւ գլխավոր ճարտարապետ լինելը ճարտարապետությամբ չէր զբաղվում եւ գլխավոր ճարտարապետի պաշտոնը նրան նախագծմամբ զբաղվելու հնարավորություն էր: Եթե Բարսեղյանն ընտրվի գլխավոր ճարտարապետ, գործ կունենանք պրոֆեսիոնալ ճարտարապետի հետ:

Բայց պետք է հասկանանք՝ ինչներիս է պետք այս բարդ համակարգը՝ սկսած գլխավոր ճարտարապետից վերջացրած ճարտարապետության պետական կոմիտեով, որը մինչ այս քաղաքաշինության ոլորտում ընդունված որոշումներից ավելի անիմաստ: Նման կոմիտե կար Խորհրդային միությունում, երբ այլ իրավիճակ էր: Փաստորեն մեզ մոտ գերիշխող է դառնում սովետական մտածողությունը, ինչը ողբալի է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031