Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատական նիստն ուրախ է անցել

Օգոստոս 09,2013 11:27

Երեկ Արաբկիրի դատարանում նախագահ Արմեն Խաչատրյանի նախագահությամբ սկսվեց ՔԿՀ նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի գործով դատաքննությունը։ Հովհաննիսյանը, շահադիտական դրդումներով եւ պատվերով դատապարտյալ Ջ. Սլոյանի սպանությունը նախապատրաստելու համար, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 8-րդ կետերով։ Ըստ մեղադրանքի՝ Ս. Հովհաննիսյանը միջնորդ է հանդիսացել սպանության պատվիրատուի՝ ռուսաստանաբնակ Մրազ Շարոյանի եւ կատարողի միջեւ։ Մրազ Շարոյանի հարազատի սպանության համար է Սլոյանը դատապարտված, եւ այժմ նրա դեմ պետք է արյան վրեժ  իրականացվեր:

Երեկվա դատական նիստն ուրախ է անցել, այնքան ուրախ, որ նույնիսկ դատավոր Արմեն Խաչատրյանը մի պահ չի կարողացել ծիծաղը զսպել։ Հարցաքննվել էր Ջեմալ Սլոյանը, որի մահը, իբրեւ թե, պատվիրված է եղել։ Հենց դատավարության սկզբում նա հայտարարել է, որ Սամվել Հովհաննիսյանին չի ճանաչում, որ ինքը թշնամիներ չունի, եւ ազատազրկումը կալանավայրերում հանգիստ է անցկացրել, եւ որ բերդում իրեն ոչ ոք չի անհանգստացրել։ Դատավոր Արմեն Խաչատրյանը հարցրել է Սլոյանին, թե ինքը գիտի՞ արդյոք, որ այն մարդու ընտանիքը, որին ինքը սպանել է, ցանկացել է վրեժ լուծել եւ սպանել իրեն, ինչին Սլոյանը պատասխանել է, որ իրեն ոչ ոք չի ցանկացել սպանել:

Վերջում ազգությամբ եզդի Սլոյանին զայրացրել են իրեն ուղղված բազմապիսի հարցերը։ Նա ասել է, որ մյուս անգամ իրեն չկանչեն, եւ զայրացած հեռացել է դատարանի դահլիճից։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031