Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կայանատեղիներից ստացվող եկամտի 70 տոկոսը գնալու է երկրի նախագահի ընկերոջ գրպանը

Օգոստոս 09,2013 10:53

Վճարովի ավտոկայանատեղիներ, իհարկե, կան ամբողջ աշխարհում, բայց դժվար թե որեւէ երկրում հնարավոր լինի տեսնել այնպիսի պատկեր, ինչպիսին մեզ մոտ է, երբ կայանատեղիներից ստացվող եկամտի 70 տոկոսը գնա երկրի նախագահի ընկերոջ (իսկ գուցե նաեւ հենց նախագահի) գրպանը, եւ միայն 30-ը՝ քաղաքային բյուջե։

Բացի այդ, դրսում վճարովի ավտոկայանատեղիները կառուցվում են հատուկ տարածքներում եւ ոչ թե պարզապես փողոցներում։

Եվ ամենակարեւորը՝ վճարովի կայանատեղիների ամբողջ իմաստն այն է, որ դրանք ապահովում են այդտեղ կայանած ավտոմեքենաների անվտանգությունը։ Մինչդեռ մեզ մոտ, փաստորեն, Ս. Սարգսյանի մանկության ընկերը ցանկանում է միայն փող քամել՝ փոխարենը ոչինչ չանելով։

Ընդ որում, իրենց համաքաղաքային թալանը կազմակերպելիս Ս. Սարգսյանն ու նրա կամակատար Տարոն Մարգարյանն այդպես էլ որեւէ կերպ չեն բացատրում, թե ինչու չեն կազմակերպում արդեն իսկ կառուցված ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղիների բնականոն աշխատանքը։ Բավական է մտնել Օպերայի շենքի տակ կամ Հյուսիսային պողոտայում կառուցված ստորգետնյա կայանատեղիներ՝ համոզվելու համար, որ դրանք գրեթե դատարկ են։ Եվ եթե պիտի փողոցները դարձնեին ավտոկայանատեղիներ, այդ դեպքում ինչո՞ւ քանդեցին Ազատության հրապարակը՝ վատնելով միլիարդավոր դրամներ ու վնասելով Օպերայի շենքը։ Այս ամենը պետական հանցագործություններ են, որոնց համար, բնականաբար, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։ Մինչեւ չլինի իրական, համակարգային իշխանափոխություն։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031