Լրահոս
Օրվա լրահոսը

Կարլ Բարդակյան. «Հպարտ ենք Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ»

Օգոստոս 08,2013 16:17

Համահայկական համաշխարհային խաղերի հիմնադրումն ու անցկացումը ցույց տվեց, որ աշխարհի տարբեր երկրներում կան բավականին մեծ թվով հայ բարձրակարգ բասկետբոլիստներ, որոնց միավորելու դեպքում Հայաստանը կարող է ունենալ բավականին ուժեղ բասկետբոլային հավաքական:

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի հավաքական ստեղծելու գաղափարը ծնվեց մոտ 5 տարի առաջ, իսկ 2011 թվականից սկսվեցին այդ ուղղությամբ կոնկրետ աշխատանքներ տարվել:

Այսօր արդեն հավաքագրվել է ապագա հավաքականի կորիզը, որը գերազանցապես համալրված է ԱՄՆ-ում բնակվող հայ բասկետբոլիստներով, որոնք Համա-Հ.Մ.Ը.Մ.-ական խաղերի ավարտից հետո մնացել են Երեւանում եւ անցկացնում են առաջին համատեղ մարզումները:

«Ուրբաթ» մամուլի ակումբն այսօր ասուլիսի էր հրավիրել ազգային հավաքականի հիմնադրման գործով զբաղվողներին: Գլխավոր մարզիչ Կարլ Բարդակյանը, որը սարկավագ է, բայց իր ընկերների խոսքերով, ԱՄՆ համալսարանական թիմերի հետ աշխատելու հարուստ փորձ ունի (Ամերիկայի համալսարանական առաջնությունները աշխարհում շատ բարձր համարում ունեն), ասաց. «Մենք հպարտ ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմավորմանը մասնակցելու եւ Հայոց Եռագույնի ներքո Հայրենիքի դրոշի պատիվը պաշտպանելու հնարավորության համար: Շնորհակալ ենք Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանին՝ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը միասնական ջանքերով կազմավորելու առաջարկի համար: Հավատում ենք, որ Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Հայաստան ոսկե կամուրջը կառուցում ենք միասնաբար: Հավաքականի թեկնածուներ ունենք Լոս Անջելեսից մինչեւ Նյու Յորք, Երեւան, Էջմիածին, Արթիկ, Լիբանան, Արցախ,  Սոչի, Մոսկվա: Հավաքականը շարունակվում է համալրվել: Այդ աշխատանքը բաժանել ենք երեք մարզիչներիս միջեւ: Ես զբաղվում եմ Ամերիկայով եւ Կանադայով: Կողքս նստած մարզիչ Զորիկ Իսաջանին, որն իմ աջ բազուկն է, Մերձավոր Արեւելքով, իսկ հայաստանցի Վարդան Խաչատրյանը, որ ռուսերեն լավ գիտի` Ռուսաստանով:

Մինչեւ եկող տարի ունենք շարժական խաղացանկ: Նախապատրաստվում ենք եկող տարվա Եվրոպայի առաջնության «C» դիվիզիոնի առաջնությանը, որը Երեւանում անցկացվելու մեծ հավանականություն ունի: Հավատում ենք, որ Հայաստանը կհաղթի այդ դիվիզիոնում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031