Այսօր «Արմատ» ակումբում ազատամարտիկներ Խաչատուր Խաչատրյանը եւ Էդիկ Ներսիսյանը հանդես եկան հայտարարությամբ ասելով, որ ուզում են ժողովրդի հետ միասին շտկել իրավիճակը: Նրանց մեկնաբանմամբ` այսօր թշնամիները զինվում են, բայց մեր մտավորականներն ու իշխանավորները իրենց խրախճանքներում մոռանում են այդ ամենը:
Իսկ այսօր առաջարկում են գալ Ազատության հրապարակ ու միանալ իրենց:
Ներսիսյանի մեկնաբանմամբ` որտեղ էլ որ ակցիա լինի ազատամարտիկների կողմից, իրենք սխալ քայլ անելու իրավունք չունեն. «Մեր պաշտամունքն ազգն է, կուսակցությունը` ազգն է: Ֆիդայական աշխարհը, որ ստեղծվել է` ստեղծվել է ազգը պաշտպանելու համար: Իսկ այսօրվա իրավիճակը, որ կա` մեր գործողությունների հետ համարժեք չէ»,- ասաց Ներսիսյանը: Նա հորդորեց, թող ոչ մի կուսակցություն չհամարձակվի պախարակել իրենց:
Խաչատրյանի խոսքով էլ` օրենքները մեր երկրում չեն գործում, ղեկավարությունը ոչինչ չի անում, բայց` «Պարոն նախարար, Սեյրան Օհանյան, բարի եղիր աշխատիր: Մեր պայքարն այն է, որ ով էլ լինի իշխանություն` պետք է աշխատի, գլխում լինի հայրենիքի, եւ ոչ թե, իր սեփական շահը»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ