Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխային վաճառողի ընտանիքն անհետացել է

Օգոստոս 08,2013 11:16

Ըստ մանկատան տնօրեն Ա. Հարությունյանի՝ «4– ամյա Ռիման Վանաձորի մանկատուն է ընդունվել սույն թվականի հուլիսի 22-ին ոստիկանության Տաշիրի բաժնի միջնորդությամբ։ Միջնորդություն է տվել նաեւ Լոռու մարզպետարանը երեխայի ժամանակավոր խնամքը մանկատանը կազմակերպելու վերաբերյալ։ Մանկատունը տեղավորել է երեխային եւ իրականացրել խնամք։ Արդեն օգոստոսի 2-ին նրա մայրը ներկայացել է մանկատուն եւ խնդրել երեխայի ծննդյան վկայականը։ Իսկ մինչ օգոստոսի 2-ը, երբ չկար այդ երեխայի մոր հրաժարականի դիմումը, մենք չէինք կարող նրա տվյալները ուղղարկել մարզպետարան, որն էլ իր հերթին՝ նախարարություն, որպեսզի Ռիմային հաշվառեին որպես որդեգրման ենթակա երեխա»։ Այսինքն՝ տնօրենը փորձում է ապացուցել, որ իրենք իրավունք էլ չունեին երեխայի որդեգրում իրականացնել։ Իսկ թե ինչ է արել նրա մայրը դրսում, ում հետ ինչի շուրջ է պայմանավորվել, երեխայի խնամքով զբաղվող կառույցի ղեկավարին չի հետաքրքրում, նա իրեն այս գործում անմեղ է համարում, թեեւ իր անձնական իրերն ու փաստաթղթերը ոստիկանությունում են։

Տնօրենի տեղեկացմամբ՝ Ռիմայի մայրը՝ Սերինեն, նույն մանկատանը եւս երկու երեխա է ունեցել, որոնց մինչ այդ դեպքը դուրս է հանել մանկատնից, սակայն մեկը մահացել է. «Մենք անգամ չգիտենք՝ Սերինեն միայնակ մայր է, թե զագսավորված։ Այդ հարցումն ուղարկել ենք ու մինչեւ հիմա պատասխան չունենք»։

Այսպիսով՝ ստացվում է, որ երեխայի վաճառք իրականացնելու փորձ արած մարդիկ ցանկացել են այնպես անել, որ գործը չհասնի դատական ատյանների քննությանը, եւ «հարցերը լուծվեն» «ներքին կարգով»։ Սակայն հետաքրքիր զուգադիպությամբ ձերբակալվել են միանգամայն այլ մարդիկ։ Իսկ երեխայի մայրը՝ Սերինեն, դեռ շարունակում է մնալ ազատության մեջ։

Երեկ փորձեցինք Սերինեից ճշտել, թե ինչն է իրեն դրդել վաճառել երեխային։ Սակայն պարզեցինք, որ Մեդովկա գյուղի բնակչուհու գտնվելու վայրն անհայտ է։ Համայնքի ղեկավար Սամվել Ավետիսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ Սերինեն ունի հաշմանդամ ծնողներ, եւ արդեն երկու օր է, ինչ նրանք գյուղից անհետացել են. «Նրա քույրն ապրում է Վրաստանում, իսկ եղբայրները՝ Ռուսաստանում»։ Գյուղապետը տարակուսեց, որ մինչ այժմ Սերինեն ձերբակալված չէ. «Նա ունի 3, թե 4 ամուսին։ Մի շաբաթ մեկի հետ է ապրում, մի շաբաթ՝ մյուսի, ու հետո էն մյուսն է գալիս իր մոտ։ Մի խոսքով, անհասկանալի վիճակ»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031