Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սահմանապահները «աչքի լույսի» պես են պահում 7-րդ դարի եկեղեցին

Օգոստոս 07,2013 20:19

Նախկինում տեղեկացրել ենք, որ  Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի տարածքում գտնվող, հայ-ադրբեջանական սահմանում գտնվող Սուրբ Աստվածածին  եկեղեցին խնամքի կարիք ունի, հոգեւոր օջախի ներսում չղջիկների արտաթորանք է կուտակվում:

SAM_5500

Այժմ եկեղեցին գտնվում է սահմանի այդ հատվածը հսկող Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների հոգածության ներքո: Սահմանապահները  մաքուր են պահում տաճարի ներսի  տարածքը,  այնտեղ գորգեր են փռել:

SAM_5498

Հավելենք, որ անցյալ դարի  70-ական թվականներին Ղազախի շրջանի ադրբեջանցիները մեծ ջանքեր էին գործադրում, կաշառքներ էին տալիս սահմանին գտնվող հնամենի եկեղեցին որպես մզկիթ ներկայացնելու  համար, սակայն զորավար Անդրանիկի զինվոր, Ոսկեպարի բնակիչ Դուրախան Մանուչարյանի դիմադրության շնորհիվ եկեղեցին մնաց որպես  հայկական հոգեւոր կառույց:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. grrr says:

    Ապրեն Զորավար անդրանիկի զինվորի թոռները:

  2. Հարութ says:

    Էլի որ ապրեն Զորավար Անդրանիկի զինվորներն ու թոռները, մեր սահմանապահ տղաները, որ խնամում են եկեղեցին: Այնուամենայնիվ՝ չեմ կարող չնկատել, որ խնդիրն ավելի ավելի խորը ուսումնասիրության ու ներկայացման կարիք ունի:
    Կարդալով հոդվածը՝ տպավորություն է ստեղծվում, որ տեղի բնակչության հեչ պետքն էլ չի եկեղեցին, բայց դա այդպե՞ս է արդյոք: Դարեր ի վեր Ոսկեպարի բնակչությունը կենաց ու մահու կռիվ է տվել եկեղեցու համար: Հենց միայն <>, որի մասին խոսում է հեղինակը /իսկ իրականում՝ 60-ականների վերջերին/ ողջ գյուղը ոտքի էր ելել եկեղեցու պաշտպանության համար, իհարկե նաև Դուրախան Մանուչարյանի մասնակցությամբ, որը քաջ և հայրենանվեր մարդ էր, սակայն, նորություն է՝ որ Անդրանիկի զինվորն է եղել… Իսկ եթե խոսենք 90-ականների մասին, ապա ոսկեպարցի զինվորների արյունը դեռ թարմ է եկեղեցու պատերին: Իսկ ինչու չասենք, թե ո՞վ վերականգնեց եկեղեցու թուրքերի կողմից պոկված-տարված խաչն ու դռները…
    Ասում են՝ կիսատ-պռատ ասելը հավասար է ոչինչ չասելուն, իսկ ես կասեի՝ ավելի վատ է…

  3. Ոսկան Սարգսյան says:

    Մարդիկ կան,ովքեր թերթում մի քանի տարի աշխատելով՝ բացի դեղձի բաղերից ուրիշ բան չեն գրել:Կամ՝ հանուն պաշտոնի թունդ ընդդիմադիրից ՀՀԿ են դարձել: Ինչպես Սերժ Սարգսյանը կասեր՝ եկել ես քննադատես, որ ի՞նչ անես: Երբեմն տերերը փոխվում են, հետագայի մասին կարելի է մտածել,,,,

  4. Հարութ says:

    Իզուր չեն ասել՝ ,,Արջը յոթ երգ գիտեր, յոթն էլ տանձի մասին,,: Ինչ կապ ունեն այստեղ մեր անձնական հարաբերությունները կամ քաղաքականությունը, երբ խոսքը գյուղի պատմության մասին է…
    ,,եկել ես քննադատես, որ ի՞նչ անես ,, և սա դու՞ ես ասում, որ անձնական հարաբերությունների հողի վրա իշխանությունների թունդ գովերգչից դարձել ես իբր թե ,,թունդ ըդիմադի՞ր,, ,իսկ այսօր ամեն ինչին սև ակնոցների հետևից ես նայում: Թե՝ թվում է մի քանի կիսատ-պռատ քննադատություն թխելով կարելի է լուրջ լրագրող դառնալ, որ հիմի էլ ,,դեղձի բաղերից,, ես խոսում:
    ,,Երբեմն տերերը փոխվում են, հետագայի մասին կարելի է մտածել,,,, ՛՛ – ուրեմն մտածիր, որովհետև մտածելու շատ բան կունենաս, իսկ ինձ համար միևնույնն է, որովհետև ես էլի ապրելու եմ այստեղ՝ իմ հարազատ հողի վրա և հողն իմ ոտքի տակ ամուր է:
    Վերջում կուզեի հավաստիացնել, որ ես պատվախնդրորեն եմ մոտենում իմ հարազատ բնակավայրին վերաբերվող ցանկացած հարցի և ինձ համար նշանակություն չունի, թե ով է այդ մասին խոսում…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031