«Ես միշտ մոռանում եմ, որ Փոլը մասնակցել է` «Պարիր, թե կարող ես» ծրագրի հայկական տարբերակին, դուք կրկին մեզ հիշեցրեցիք անցած շաբաթ»: Գրում է «Ուեթ փեյնթ» պարբերականի հրապարակման հեղինակը:
Բանն այն է, որ «Պարիր, թե կարող ես» ծրագրի ամերիկյան տարբերակում Փոլ Կարմիրյանի և ելույթից հետո հաղորդման ժյուրի Նայջել Լիթգոուն ասել է. «Փոլ դու սա արել ես նախկինում, դու հաղթել ես հայկականը, դու առաջ ես շարժվում այս մեկն էլ հաղթելու», – ասել է Լիթգոունը:
«Ես գիտեմ որոշ մարդիկ ասում են` դա արդար չէ», – շարունակում է հրապարակման հեղինակը, – «Բայց երբ խոսում եք Հայաստանի պես փոքր երկրի մասին, տաղանդների արկղն այնքան էլ մեծ չէ, բացի այդ նրանք այլ տիպի պարեր ունեն այնտեղ, այնպես որ սա այնքան էլ նույնը չէ: Փոլը «Պարիր, թե կարող ես» ամերիկյան ծրագրին նախկինում էլ է փորձել մասնակցել ու հաջողության չի հասել: Այնպես որ, կարծում եմ, որ նա այս ունի երկրում իրեն փորձելու բոլոր իրավունքները»:
Փոլ Կարմիրյանը 2011թ. հաղթել էր «Պարիր, թե կարող ես» նախագծի հայկական տարբերակում: Այժմ նա հանդես է գալիս ամերիկյան տարբերակում և մտել է եզրափակիչ:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ