Այսօր Կապանում կայացավ Հայաստանի հանրապետական կուսակցության մարզային խորհրդի նիստը, որը վարեց կուսակցության մարզային խորհրդի նախագահ, Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը: Մեր տեղեկություններով՝ նիստի ժամանակ ՀՀԿ-ի Սյունիքի տարածքային կառույցը տվել է իր համաձայնությունը, որ թիվ 38 ընտրատարածքում ՀՀԿ-ից որպես պատգամավորի թեկնածու առաջադրվի Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Կարապետյանը:
Կապանում շրջանառվող լուրերի համաձայն՝ ՀՅԴ-ից, ամենայն հավանականությամբ, կառաջադրվի նախկին պատգամավոր, դաշնակցական Գագիկ Գեւորգյանը, իսկ «Ժառանգությունը» մտադիր է առաջադրել Կապանի տարածքային կառույցի երիտասարդ կադրերից մեկի թեկնածությունը:
Թիվ 38 ԸԸՀ նախագահ Սերգեյ Սարգսյանը Aravot.am-ին այսօր փոխանցեց, որ մինչեւ օրս ոչ մի թեկնածու փաստաթղթերը չի ներկայացրել ընտրատատարածքային ընտրական հանձնաժողով: Հիշեցնենք, որ Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտրատարածքում Ազգային ժողովի պատգամավորի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունը կայանալու է սեպտեմբերի 29-ին:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ