Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի 13-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ կասկածվող 24-ամյա ճանապարհային ոստիկան Վահագն Համբարձումյանը և Սասուն Աբրահամյանը ձերբակալվել են: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ մամուլի քարտուղար Միքայել Ահարոնյանը:
Ինչպես «Փաստինֆո»–ն ավելի վաղ տեղեկացրել էր, երիտասարդները երեխային նստեցրել են ավտոմեքենան, ապա տարել Ծաղկաձոր, իսկ այնտեղից էլ «Տաք ջուր», որտեղ էլ տեղի է ունեցել բռնաբարությունը։ Ընդ որում, տղաները եղել են երեքով, սակայն աղջկա բռնաբարության գործով անցնում են վերը նշված 2-ը։: