«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը նշեց, որ իր ուղարկած նամակը վավերական է՝ պատրիարքի ստորագրությամբ և պատրիարքարանի պաշտոնաթղթի վրա:
«Բովանդակությունը նույնն է, այն, ինչ նախապես մամուլով տարածվեց: Իհարկե, չգիտեմ, թե ինչպես անկանոն կերպով դուրս եկավ և տարածվեց՝ մինչ վեհափառին ուղարկելը, բայց ես՝ տեսնելով, որ արդեն աղմուկ է բարձրացել, և Տեր Վահրամը կասկած է հայտնել մամուլում նամակի վավերականության առնչությամբ, անմիջապես ինձ մոտ եղող պաշտոնագիրը ուղարկեցի Մայր աթոռ՝ մտածելով, որ երևի պատրիարքի կողմից ուղարկվածը չէր հասել»,- ասաց Արիս սրբազանը: Նա նշեց, որ երեկ երեկոյան է ուղարկել:
Հարցին՝ Դուք կիսո՞ւմ եք արդյոք պատրիարքի՝ Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հրաժարականի վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հաղորդագրության կապակցությամբ մտահոգությունները, Արիս սրբազանը ասաց. «Թույլ տվեք չմեկնաբանեմ»:
Սիրանույշ Պապյան
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում