Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանյան ամառ». առողջապահական ակցիա՝ օգոստոսի 1-ից 31-ը

Օգոստոս 07,2013 17:19

Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» բազմաբնույթ ծրագիրը ներառում է նաև անվճար բուժօգնության ակցիա, որով բուժսպասարկման 3 ուղղություններն են առաջարկվում՝ սիրտ-անոթային հիվանդություններ (հետազոտություն, մասնագիտական խորհրդատվություն), գինեկոլոգիական հիվանդություններ (հետազոտություն, վիրահատություն), վահանաձև գեղձի հիվանդությունների վաղ հայտնաբերում ՈՒՁՀ-ի միջոցով։

«Երևանյան ամառ» մեկամսյա ծրագրի առաջին 6 օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության առողջապահական հաստատություններ է դիմել 494 քաղաքացի, նրանցից 15-ը ուղեգրվել է գինեկոլոգիական վիրահատության, 92-ը՝ վահանաձև գեղձի, 18-ը՝ սիրտ-անոթային հետազոտությունների։
«Երևանյան ամառ» ծրագրի առողջապահական ակցիան առավել լիարժեք անցկացնելու նպատակով՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ակցիայում ներառված 3 ուղղություններով հետազոտված/բուժզննված հիվանդները, ըստ անհրաժեշտության, Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության կողմից սահմանված կարգով կուղեգրվեն անհրաժեշտ լրացուցիչ հետազոտությունների և ստացիոնար բուժման:
Հիշեցնենք, որ ակցիայից օգտվելու համար պետք է սպասարկող համաբուժարան (պոլիկլինիկա) ներկայանալ անձնագրով, դիմել համաբուժարանի տեղամասային թերապևտին կամ ընտանեկան բժշկին։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031