Լրահոս
Օրվա լրահոսը

KSEE24. Ֆրեզնոյի հայերը 100-րդ անգամ կօրհնեն խաղողը

Օգոստոս 07,2013 17:05

Ֆրեզնոյի բնակիչ՝ 93-ամյա Սարգիս Սահատջյանը խաղողի համով կարող է ասել, թե արդյոք այն քաղելու ժամանա՞կն է, թե՞ ոչ: Ասվում է  «Քեյ Սի 24» լրատվականի հայկական խաղողօրհնեքի մասին պատրաստած նյութում:

Այս տարի Ֆրեզնոյի հայերը 100-րդ անգամ են խաղողն օրհնելու: Սա  կրոնական արարողություն է, սակայն 1913թ. սկսած դարձել է աշխարհիկ տոնակատարություն:

Ֆրեզնոյի Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու քահանա Վահան Կոստանյանը պատմելով խաղողօրհնեքի մասին` նշում է, որ որոշ մարդկանց համար արարողությունն այնքան կարևոր է, որ իրենք խաղող չեն ուտում, քանի դեռ այն օրհնված չէ:

 

«Կինս այն մարդկանցից է, որը երբեք չի կպնի [խաղողին], քանի դեռ այն օրհնված չէ», – ասում է Սահատջյանը:

Այս տարի Ֆրեզնոյում խաղողօրհնեքը տեղի կունենա օգոստոսի 11-ին, որին կհաջորդեն բացօթյա խնջույքները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031