Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թվում է՝ չկան մարդիկ, որոնք ոչ մի տեսակի գիրք չսիրեն կարդալ». Երիտասարդների հետաքրքրությունը՝ պոեզիայի ու գրականության նկատմամբ

Օգոստոս 07,2013 17:19

19-ամյա Կարենին հաճախ կարելի է տեսնել գրադարանում, գալիս է, վերցնում միանգամից մի քանի գիրք ու դեռ գրադարանից դուրս չեկած՝ սկսում է կարդալ. «Երբ դպրոցական էի, գիրք կարդալ չէի սիրում, ամառային արձակուրդներին հազիվ էի մեկը կարդում, բայց հետո հասկացա, որ իրականում ոչ թե ընթերցանությամբ զբաղվել չեմ սիրում, այլ չեմ սիրում, երբ ինձ պարտադրում են այսինչ բանը կարդալ: Դպրոցական ծրագրի գրքերից շատ քիչ եմ կարդացել և չեմ էլ ուզում, ես ունեմ իմ նախընտրած ժանրերը ու կարդում եմ դրանք մեծ հետաքրքրությամբ», – ասում է նա:

«Ես ստեղծագործող մարդ եմ, երբեմն բանաստեղծություններ եմ գրում և հենց պոեզիայի կարկառուն դեմքերի ստեղծագործություններն են ինձ օրինակ ծառայում, – ասում է 24-ամյա Գայանեն, – այս դեպքում հատկապես պոեզիայից անտեղյակ լինելն արգելված է»:

«Ինձ թվում է չկան մարդիկ, որոնք ոչ մի տեսակի գիրք չսիրեն կարդալ, դա նվազագույնը անիրզեկ ու անհետաքրքիր ապրելու որոշումն է», – կարծում է 25-ամյա Զառան:

«Վերջին շրջանում պոեզիայի ու գրականության հանդեպ սերն ու հետաքրքրությունն ավելացել է, և դրանում մեծ դեր ունեն նաև լրատվամիջոցները», – երեկ լրագրողների հետ հանդիպմանն ասաց գրականագետ Արքեմնիկ Նիկողոսյանը: Նրա խոսքով՝ այն կարծիքը, թե երիտասարդները չեն հետաքրքրվում գրականությամբ՝ թյուր է: Ափսոսանքով է նշում այն մասին, որ Հայաստանում ասմունքողները շատ են, լավ ասմունքողներն են քիչ. «Հաճախ ստեղծագործությունները ներկայացնում են գոռոցով ու ավելորդ հուզականությամբ», – նշեց է գրականագետը:

Ասմունքող Լիանա Զուրաբայանն էլ շարունակեց. «Հարուստ ներաշխարհ ունեցող մարդիկ քիչ են, որպեսզի կարողանանք դահլիճ լցնել»: Նրա խոսքով՝ երկու ժամ պոեզիայով դահլիճ պահելը շատ բարդ է. «Խոսքը մերկ է և այն պետք է այնպես ներկայացնել, որ անմիջապես թափանցի ունկնդրի աշխարհը», – հավելեց ասմունքողը:

Տիգրանուհի Թասլակյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031