Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էլոյանի` ընդդեմ ՀՀ կառավարության դատական նիստը նշանակվել է օգոստոսի 30-ին

Օգոստոս 07,2013 15:56

Օգոստոսի 30-ին ՀՀ վարչական դատարանում, դատավոր Կարինե Բաղդասարյանի նախագահությամբ, նշանակված է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանի գործով նախնական դատական անդրանիկ նիստը:

Հայցվորը պատասխանող կողմից` ՀՀ կառավարությունից, պահանջում է ամբողջությամբ վերացնել 06.06.2013 թ. «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին» թիվ 570-Ա որոշումը, իրեն վերականգնել նախկին պաշտոնում եւ բռնագանձել հայցվորի միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 06.06.2013 թ.:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031