Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամոթ այն 108 հոգուն, ովքեր կողմ են քվեարկել». հրապարակախոս

Օգոստոս 07,2013 15:45

«Այս բազայի վրա զարգանում է համասեռամոլների եւ այլասերումների համակարգը: Փոփոխություններն երեւում են եվրոպական հողում, այն կանգ չի առնում, մեր արժեհամակարգն այդպիսի տարրերից զուրկ է եղել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենսդրական նախաձեռնության և հայ ավանդական ընտանիքին ուղղված մարտահրավերների մասին նշեց ԵՊՀ Աստվածաբանական ֆակուլտետի դոցենտ Վարդան Խաչատրյանը:

Բանախոսի պնդմամբ, այսպիսի մարդիկ չեն կարող պահել իրենց հողը, Հայաստանում հասարակության մեջ մեծամասնությունն օտարում է այս ուղղությունը, եթե օրենքում կա միջազգային օրենքի գերակայությունը, ապա այդ փաթեթը նույնպես պետք է դրվի սեղանին: Ոչ մեկին օրենքի չիմացության համար աշխատանքից չեն ազատելու:

Հրապարակախոս Լիա Ավետիսյանի խոսքով՝ օրինագիծն «իր սրով» ուղղված է ընտանիքի դեմ: Այնտեղ կանայք եւ տղամարդիկ չեն հիշատակվում, այլ գենդերը, որը սոցիալական սեռ է.

«Գենդերային օրենքներն ընդունվել են ամենուր, որի հետեւից գալիս են միասեռության պահպանման, արյունապղծություն եւ այլ տարբեր այլասերումներ: Ամոթ այն 108 հոգուն, ովքեր կողմ են քվեարկել»:

Սբ. Սարգիս եկեղեցու հովիվ Տեր Գրիգորի համոզմամբ, եկեղեցու հիմնական առաքելությունը դաստիարակությունն է, քարոզչության միջոցով.

«Սա մեղք է` պղծության օրինականացում, ավելի լավ է հալածվել, քան թե արժանանալ Աստծո պատժին: Երբ փողը, դրամը, ոսկին թագավորում է, ապա այսպիսի վիճակի է գալիս երկիրը: Ընտանիքն ամենապարզ բջիջն է, ամեն ինչ սկսվում է ընտանիքից: Սատանայի սլաքներն ուղղված են այստեղ»:

«Համահայկական ծնողական կոմիտե» նախաձեռնության համակարգող Արման Բոշյանն էլ պնդում է, որ գենդերը ոչ գիտություն է, ոչ էլ ուղղություն, այն գաղափարախոսություն է.

«Այսօր այլասերվածության բոլոր տեսակներն իրականացվել են: Մենք խոսում ենք մարդու կենդանի դառնալու մասին: Գերմանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում բաժանումների եւ ծննդաբերության թիվը կրճատվել է երկու անգամ, բացի Ադրբեջանից եւ Թուրքիայից ոչ մեկին ձեռնտու չէ, որ մեր երկրում ներքին հակասություններ սկսվեն: Սա համամարդկային պայքար է, ինձ համար ընտանիքը սրբություն է»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031