Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Բեգլարյանը սեփական բիզնես ծրագի՞րն է ուզեցել առաջ տանել (Տեսանյութ)

Օգոստոս 07,2013 15:28

Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր «Նոյան Տապան»  մամուլի սրահում «Քաղաքացիական դիրքորոշում» հ/կ նախագահ Գեւորգ Դոստուրյանի եւ մի քանի անհատ տաքսի վարորդների հետ պահանջեցին տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի հրաժարականը: Նրանց խոսքերով, տրանսպորտի ոլորտի քաղաքականությունը մշակող նախարարությունը «մատը մատին» չի տալիս ոլորտում կարգավորումներ մտցնելու համար: Նրանց ներկայացմամբ, թե տրանսպորտի նախարարությունը եւ թե Երեւանի քաղաքապետարանը միայն «դրամաշորթության տերն են» եւ միայն այդ հարցերում են պարտաճանաչ իրենց գործն անում:

taxsu varordner«Որեւէ մեկի մոտ հարց չի՞ առաջանում, ամեն օր ինչո՞ւ են երթուղայինի վարորդները 500 դրամ մուծվում դիսպետչերական կետին, ո՞ւր են գնում այդ անօրինական գումարները: Մայրաքաղաքում  2000 միկրոավտոբուս կա, որ օրական 500 դրամով հաշվում ես, օրական մեկ միլիոն դրամ գնում է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի գրպանը»,-վստահեցնում էին վարորդները: Նրանց խոսքերով, որ այդ լրացուցիչ, որեւէ տեղ չֆիքսվող գումարները հանեն վարորդների վրայից, երթուղայինի վարորդը «շատ էլ լավ տեղավորվում է 100 դրամ ուղեվարձի մեջ»:

Տիգրան Հովհաննիսյանն անդրադառնալով տաքսիստների լիզենզավորման հետ կապված խնդիրներին, ասաց, որ անցյալ տարի, երբ մի քանի տաքսիստների հետ հանդիպել են Գագիկ Բեգլարյանին եւ ոլորտը կարգավորելու վերաբերյալ որոշ առաջարկներ արել, նախարարը ոգեւորվել է եւ անհատ տաքսիստներին առաջարկել, սեփական տաքսիները վաճառել եւ աշխատել իր համար:

Ըստ Տիգրան Հովհաննիսյանի. «Գագիկ Բեգլարյանին ասացինք, որ 2500 անհատ տաքսու վարորդ բերել ենք օրենքի դաշտ, բայց լիցենզավորման կարգում կան թերություններ, այսինքն` չի կատարվում բուժզննումն ու տեխզննումը, որը նախատեսված է օրենքով: Բացի այդ, պարոն Բեգլարյանին խնդրեցի տարածքներ հատկացնի, ոգեւորված դա ընդունեց, խնդրեց, որ ես, որպես Հայավտոկայանի պետի տեղակալ, կառավարեմ ամբողջ ոլորտը: Ես ասացի, որ դուք պարտավոր եք լիցենզիայի գումարի մեջ ներառել նաեւ բուժզննման եւ այլ գումարներ, պարոն Բեգլարյանը շատ ոգեւորված հայտարարեց, որ ինքը մեծ ցանկություն ունի Հայաստան ներկրել հազարներով տրանսպորտային միջոցներ, նոր տաքսիներ եւ քննարկում սկսեց անհատ տաքսիստների հետ` ասելով, որ դուք ձերը վաճառեք, ես իմը բերեմ, մենք այդտեղ պարզապես շփոթման մեջ ընկանք, այսինքն` անհատ ձեռներեցը պիտի վաճառի իր սեփական մեքենան, գնա նստի նրա ոսկեպատած դեղին «Քեմրին» ու էլի 15-20 ժամ աշխատի՞, ասացինք՝ ոչ, պարոն Բեգլարյան, դուք ամեն ինչ տանում եք նրան, որ լինի մի խոշոր փոխադրող եւ ինքներդ ներկայանաք այն»:

Գեւորգ Դոստուրյանի համոզմամբ, տրանսպորտի ոլորտում մեծ մասնակցություն պիտի ունենա պետությունը, ըստ նրա, ամենաազատական երկրներում նույնիսկ` Գերմանիայում եւ այլն, հասարակական տրանսպորտի ոլորտը պետական է:

Ասուլիսի մեկ այլ մասնակից` անհատ տաքսու վարորդ Սարգիս Մաճկալյանին էլ հետաքրքրում էր, ո՞վ է վճարելու, տաքսու վարորդը, թե՞ ուղեվորը՝ վճարովի ավտոկայանատեղիում 5 րոպեից ավել կայանելու դեպքում. «Լինում է չէ՞, ուղեւորն ասում է՝ այստեղ սպասեք մի քիչ հետո կմոտենամ: Լինում է, որ կես ժամ կանգնում ենք, ո՞վ է վճարելու այդ գումարը: Տաքսիների համար ավտոկայանատեղիները պետք է բացառություն անեն»:

Մի քանի օրից տաքսիստները դուրս են գալու բողոքի երթի: Քաղաքապետարանին արդեն իրազեկել են այդ մասին: Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ Էրեբունի թանգարանից մինչեւ Հրազդան մարզադաշտ պիտի երթ անեն:

«Սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանն էլ գտնում էր, որ այդ ողջ խառնաշփոթի համար մեղավորը ճանապարհային ոստիկանությունն է, որն իր գործը ոչ ճիշտ կատարելու համար վարորդներին մի շարք անհարմարություններ է պատճառում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԿՈՊ says:

    500 դրամ դիսպետչերին, 500 դրամ գազի լցման համար, կարելի ցանկը շարունակել … սա է դեպի Բարգավաճ, Ապահով Հայաստան տանող ճանապարհը ըստ ՀՀԿ-ի, մի զարմացեք…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031