«Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում հայտարարեց, որ իրենք վաղը կառավարության շենքի մոտ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանից պահանջելու են վարձավճարների թանկացման մասին որոշումը կասեցնել, այսինքն` ամեն ինչ անել, որ այդ չհիմնավորված որոշումը չեղյալ հայտարարվի: Դրանից բացի, իրենք նամակ կհանձնեն նախարարին, որում նշված կլինեն լուծումներ: Դիտարկմանը` թե իրենց շարժման ներկայացուցիչները հնարավո՞ր է պայքարը շարունակեն այլ ձեւերով, եթե այո, ապա ինչպե՞ս, Մարտիրոսյանը նշեց. «Մենք կարծում ենք ֆլեշմոբեր, նստացույցեր կազմակերպելով հարցը չի լուծվի»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ