Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները` ԿԳ նախարարին. «Եթե Արմեն Աշոտյանը կապ չունի` ուրեմն թող դուրս գա, մեզ հետ պայքարի» (Տեսանյութ)

Օգոստոս 07,2013 13:53

Այսօր «Նոյյան Տապան» լրատվական կենտրոնում «Ներազգային ազատագրական շարժման» ակտիվիստները խոսեցին բուհերի ուսման վարձերի թանկացման կասեցման դեմ պայքարող շարժման ակտիվիստների նկատմամբ գործադրված ճնշումների մասին:

Վահան Մարտիրոսյանի ձեւակերպմամբ` «Թշնամին ավելի շատ ազգի ներսում է, քան դրսում»: Նրա խոսքով, իրենց շարժումն ինքնաբուխ էր, սկսվեց 150 դրամի պայքարի ընթացքում, ապա իրենց են միացել գրողներ, դասախոսներ, եւ այլք: Ինչ վերաբերվում է իրենց հանդեպ իրականացրած ճնշումներին, Մարտիրոսյանը ասաց` «Տղաներից մեկը, որ մեզ օգնում էր, մայրը աշխատում է համակարգում, կանչել են նրա մորն ու ասել` կամ տղադ հեռու է մնում այդ շարժումից, կամ քեզ ազատում ենք աշխատանքից: Մարզերում ունենք ակտիվիստներ, օրինակ՝ մեկին խանգարելու համար ասել են՝ հարկայինը կմտցնենք քո ՍՊԸ ստուգումների:  Լուսինե Վայաչյանին ասել էին, այդ տղայից` ինձնից, հեռու մնա, հոմոֆոբ է, հետո գրել էին, թե ես ՀՀԿ-ական եմ եւ այլն»:

Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ վաղը կառավարության շենքի մոտ պահանջելու ենք, որ Արմեն Աշոտյանը դուրս գա, պատասխան տա. «Մենք ունենք լուծումների տարբերակներ, իսկ եթե նա ասի, որ կապ չունի, ռեկտորներն են մեղավոր, ուրեմն թող գա մեզ հետ պայքարի»:

Մարգարիտա Ավետիսյանն էլ հավելեց, որ ցանկանում են ունենալ բարձրորակ մասնագետներ, բայց չեն ցանկանում տեղ տալ մարդկանց, որոնք ի վիճակի են սովորել, բայց հնարավորություն չունեն վճարելու վարձավճարները:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031