Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տիգրան Վարյանի ինքնասպանության գործով առաջին ատյանի դատարանը կայացրեց դատավճիռ

Օգոստոս 07,2013 13:15

2013 թ. օգոստոսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրում շարունակվեց Տիգրան Վայրանի ինքնասպանության գործով դատաքննությունը, որի ընթացքում կողմերը հանդես եկան ճառերով:
Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող կողմը հանդես եկավ մեղադրական ճառով, որով մեղադրյալներ Գևորգ Մանուկյանի և Էրիկ Սարգսյանի համար պահանջեց 4-ական ամիս ազատազրկում, իսկ ավագ լեյտենանտ Հովհաննես Հակոբյանի համար 7 տարի ազատազրկում:
Ճառով հանդես եկավ նաև տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը, որում նշեց, որ Տիգրան Վարյանի ինքնասպանության վարկածը ևˊ նախաքննությամբ, ևˊ դատաքննությամբ չի հիմնավորվել, իսկ սպանության վարկածն ընդհանրապես քննության առարկա չի դարձել: Ա. Սաքունցը դատարանին հայտնեց նաև, որ թեˊ դատարանը, թեˊ մեղադրողը դատաքննության ընթացքում տուժող կողմին չհամոզեցին, որ Տ. Վարյանը ինքնասպանություն է գործել, ինչպես նաև տուժող կողմի մոտ չձևավորվեց համոզմունք, որ տեղի է ունեցել արդարադատություն:
Դատարանը հրապարակեց մեղադրական դատավճիռը, որով բավարարեց Է. Սարգսյանի և Գ. Մանուկյանի մասով մեղադրողի միջնորդությունները, և քանի որ վերջիններս 2012 թ. մարտի 12-ից մինչև օգոստոսի 2-ը գտնվել են կալանքի տակ, նրանց ազատ արձակեց դատարանի դահլիճից:
Ավագ լեյտենանտ Հ. Հակոբյանի հանդեպ դատարանը կիրառեց ավելի մեղմ պատիժ` նրան դատապարտելով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն, ըստ Արթուր Սաքունցի, «Դատական պրակտիկայում սովորաբար նման բան չի լինում»: Ի դեպ նշենք, որ նիստը նախագահող դատավոր Հ. Դավթյանը պատրաստվում է գնալ կենսաթոշակի:
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը 1 ամսվա ընթացքում կբողոքարկվի ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:

  Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031