Նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը բուժօգնություն ստանալու համար այսօր առավոտյան դիմել է 8-րդ հիվանդանոց: Նա այս պահին անալիզներ է հանձնում` ջերմության պատճառը պարզելու համար:
«Առողջական վիճակիս փոփոխություն չկա նույն ջերմությունն է, հիմա հիվանդանոցում եմ` բժիշկների հսկողության տակ: Ախտորոշեն ինչ է, կսկսեմ զբաղվել բուժմամբ»,- Aravot.am-ին ասաց Սուրեն Սահակյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Սուրենի առողջական վիճակը վատացել է: Նրա համար նախ շտապ օգնություն են կանչել, հետո տեղափոխել հիվանդանոց: Նշյալ հիվանդանոցի բուժծառայությունից Սուրենը գրավոր ու ինքնակամ հրաժարվել էր, գնացել տուն:
Սուրեն Սահակյանը նաեւ հավելեց, որ նախօրեին քաղաքապետարանի դիմաց իրեն բուժօգնություն ցուցաբերելու եկած շտապ օգնության աշխատակիցների ախտորոշած բրոնխիտը այսօր անալիզների արդյունքում հերքվել է. «Արեւահարություն է, այս պահին բոլոր բժիշկների մոտով անցնում եմ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ