«Մինչեւ 2012 թվականը պոլիտեխնիկը աշխատել է ցածր աշխատավարձերով, ինչի միջոցով հնարավոր չի եղել, ոչ պրոֆեսորադասախոսական կազմին նորմալ վճարել, ոչ էլ լաբորատորիաները զինել: Իսկ վարձավճարների բարձրացման հաշվարկներն արվել են ավելացող գործիքների ծախսերի հիման վրա»,- Այսօր «Ֆորում» ակումբում ասաց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը, նշելով, որ բուհի վարձավճարների բարձրացումը խիստ արդարացված է:
Սա գնահատված մեծ ծրագրի ընթացք է, նշեց Ավետիսյանը, ավելացնելով, որ վարձավճարների բարձրացումն ամեն կերպ բարելավելու է իրենց վիճակը, թե ենթակառուցվածքների, թե որակի, եւ թե սարքավորումների առումով:
«Այս պահին եւս չորս լաբորատորիա է նախապատրաստվում, որը կբացվի հոկտեմբեր ամսին: Աշխատելու ենք հավասարակշռված բյուջեով, մեզ մոտ կգա սովորելու նա, ով կարող է սովորել»,- ավելացրեց Ավետիսյանը, որի խոսքով պետք է դիմորդին ապահովել այն ամենով ինչի վրա նա պետք է սովորի:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ