Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ճարտարագիտական համալսարանը վարձավճարները բարձրացրել է ամենաքիչը 26 հազար, իսկ ամենաշատը` 72 հազար դրամով

Օգոստոս 07,2013 12:25

Այսօր «Ֆորում» ակումբում նոր ուսումնական տարվա վարձավճարների եւ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) հիմնախնդիրների ու ձեռքբերումներին անդրադարձավ ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանը:

«Բուհական համակարգում քննարկվող հարցերից մեկը վարձավճարների փոփոխության հարցն է նոր սկսվող ուսումնական տարվա համար: Մենք այս հարցերը սկսել ենք քննարկել դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերից: Քննարկել ենք նաեւ այն, թե ուսումնական ենթակառուցվածքների բարելավման ինչ ծավալների խնդիրներ կան, եւ ինչ միջոցներով պետք է այն լուծենք»,- ասաց Ավետիսյանը՝ նշելով, որ երկու սկզբունքային որոշում են կայացրել` մեկը ծախսերի հետ կապված, այսինքն` դրանք պետք է լուծել վարձավճարների բարձրացման ձեւով:

Վարձավճարների բարձրացումներն, ըստ Ավետիսյանի, եղել են տարբերակված ձեւով, ամենաքիչը 26 հազար դրամ, իսկ ամենաշատը` 72 հազար դրամ:

Հաջորդ որոշիչ քայլն էլ հետեւյալն է` ճարտարագիտական կրթություն ստանալու համար միայն մաթեմատիկա քննությունով, նաեւ 11 մասնագիտոիթյունեերի գծով ֆիզիկա առարկան է մտել, որով դիմորդները կարող են ընդունվել բուհ:

Ռեկտորը նաեւ տեղեկացրեց, որ այս ուսումնական տարվա համար ընդունել են 1000-ից ավելի առկա ուսուցմամբ դիմորդներ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031