Վերջերս Բյուրականի աստղադիտարանում կատարված «Հայկական աստղագիտությունը համաշխարհային ասպարեզում» ուսումնասիրության մեջ մասնավորապես բերված են գիտության ֆինանսավորման ծավալները և ՀՆԱ-ի տոկոսը եվրոպական երկրներում: Ընդհանուր պատկերն այնպիսին է, որ գիտության վիճակը հատկապես լավ է հյուսիսային Եվրոպայի երկրներում: Աղյուսակում բերված են եվրոպական առաջատար երկրներն ըստ բնակչության մեկ շնչին ընկնող գիտության ֆինանսավորման:
Այս երկրներում գիտության ֆինանսավորումը կազմում է ՀՆԱ-ի 1.4-3.3 %: Հայաստանում գիտության տարեկան ֆինանսավորումը կազմում է 25 մլն ԱՄՆ դոլար (ՀՆԱ-ի 0.24%), իսկ բնակչության մեկ շնչին ընկնում է ընդամենը 8 ԱՄՆ դոլար գիտության ֆինանսավորում, ինչն ամենացածրներից մեկն է Եվրոպայում և առաջատար երկրներին զիջում է 70-150 անգամ:
Հայկական աստղագիտական ընկերություն