Azatutyun.am Լրագրողների պաշտպանության կոմիտեն փաստում է` մամուլի ազատության վիճակը Ադրբեջանում վատթարացել է վերջին երկու տարիների ընթացում, սպառնալիքի տակ դնելով հասարակության՝ առանց գրաքննության լրատվություն ստանալու հնարավորությունը հոկտեմբերին սպասվող նախագահական ընտրություններին ընդառաջ:
Առնվազն ութ լրագրողներ այժմ ազատազրկված են Ադրբեջանում, իսկ քննադատաբար հանդես եկող այլ լրագրողներ և խմբագիրներ դառնում են սպառնալիքների, հարձակումների, ճնշումների և հետապնդումների զոհ: Վերջին դեպքը, որի կապակցությամբ կազմակերպությունը հայտարարություն է տարածել, PS Nota անկախ թերթի գլխավոր խմբագիր Սարդար Ալիբեյլիի ձերբակալությունն ու դատարանի սահմանած երկամսյա կալանքն է:
«Ադրբեջանի իշխանությունները պետք է վերջ դնեն լրագրողներից ազատազրկման միջոցով վրեժ լուծելու պրակտիկային», – ասված է Լրագրողների պաշտպանության կոմիտեի հայտարարության մեջ:
Բաքվի շրջանային դատարանը Ալիբեյլիին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել ուրբաթ օրը, նրան մեղադրում են խուլիգանության մեջ, խմբագրին սպառնում է 3-7 տարվա ազատազրկում:
Կարդացեք նաև
«Ադրբեջանի իշխանությունները քննադատաբար հանդես եկող լրագրողների դեմ սարքված քրեական գործերի մի երկար ցուցակ ունեն, և Սարդար Ալիբեյլիի դեմ հարուցված գործը ևս դրանց շարքում է», – հայտարարել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի համակարգող Նինա Օգնիանովան՝ հավելելով, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է անհապաղ ազատ արձակեն Ալիբեյլիին և վերջ դնեն նրա նկատմամբ տարիներ շարունակվող հետապնդմանը:
Ինքը խմբագիրը ձերբակալությունը կապում է Facebook-ում իր վերջերս հրապարակած մի կոլաժի հետ, որտեղ Իլհամ Ալիևը ներկայացված էր ձեռնաշղթաներով:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում