Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դանակահարված դասախոսն իր դեմ բողոքի մասին

Օգոստոս 07,2013 11:26

Հունիսի 26-ին դանակահարված Լոռու մարզի Կինոյի եւ թատրոնի ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի դասախոս Վասիլի Գեւորգյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրեն դանակահարած Ակսելը, որն ուսանողուհի Ալլայի ընկերն է, սխալ է վարվել։

Ըստ Ձեր ուսանողների՝ Դուք «ամբիցիոզ, սակավ գիտելիքների տեր, ուսանողությանն արհամարհող, ժամանակակից բուհական պահանջները չբավարարող մարդ եք, որն օրավուր մեծացրել է անդունդն իր եւ ուսանողության միջեւ»։

– Փաստորեն, ուսանողն այնքան գիտելիք ունի, որ կարող է գնահատել դասախոսի՞ն։ Այդ դեպքում ինչո՞ւ է եկել սովորելու։ Սա մի տեսակ լուրջ չէ։

Ըստ նրանց՝ Դուք իրենց հետ թատրոնի մասնաճյուղում պետք է պարապեք շաբաթը առնվազն 10 ժամ, սակայն ուսումնական պարապմունքների գալիս եք ուսումնական տարվա ընթացքում մեկ անգամ մեկ շաբաթով։ Ըստ այդմ, սա արդեն նշանակում է, որ խախտվել են պարապմունքների համակարգման եւ մատուցման ձեւերը։

– Դասացուցակը կազմում է ինստիտուտը։ Ինստիտուտն այդ դասացուցակը կազմում է այնպես, ինչպես ճիշտ ու հարմար է գտնում, իհարկե նաեւ ըստ իր դասախոսների ծանրաբեռնվածության։ Ե՛վ ուսանողները, ե՛ւ ես ենթարկվում ենք ինստիտուտի կազմած աշխատանքային գրաֆիկին, եւ այս պրոցեսն ամբողջ աշխարհում այդպես է։

Նամակից հետո՝ որոշ ժամանակ անց, Ձեզ դանակահարեցին։ Դուք այս երկու դեպքերի մեջ կապ չե՞ք տեսնում։ Ասել է թե՝ Ձեր դեմ բողոքներն արդյունք չտվեցին, եւ այսպես հաշվեհարդար տեսան Ձեզ հետ։

– Չգիտեմ, թե որքանով են այդ գործողություններն առնչվում այս նամակին։ Չգիտեմ, թե ովքեր են նամակը գրողները կամ գուցե գաղափարը հայտնողներից մեկն Ակսելի ընկերուհին է եղել եւ այդ իր գաղափարներով կիսվել է Ակսելի հետ։ Թող փորձեն իրենց իրավունքները պաշտպանել։ Կա կոնկրետ փաստ, թող դիմեին ինստիտուտի ռեկտորին, եւ նա ինձ կհրավիրեր ու կասեր, թե այս խնդիրն ինչու է առաջացել։ Կրկնում եմ՝ ինձ ոչ ոք չի կանչել, եւ եթե սա է նամակի բովանդակությունը, ուրեմն չեն էլ կանչի։ Ես առանձնապես չեմ էլ անհանգստանում։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031