Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առաջարկ. Ադրբեջան «սեւ ցուցակում» ընդգրկվածներին ներառենք Հայաստանի «վարդագույն ցուցակում»

Օգոստոս 07,2013 11:17

«Սև ցուցակ» արտահայտությունը կամա թե ակամա սկսել է ասոցացվել Ադրբեջանի տիեզերական մտքի վերջին թռիչքի հետ: Մի բան, որը ծաղրի առարկա է դարձել ոչ միայն մեր, այլև ցանկացած քիչ թե շատ խելքը գլխին մարդու կողմից: Մարդիկ չեն կարողանում վերծանել Բաքվի այս հիստերիկ դիվանագիտությունը, քանի որ այն պարզապես աննախադեպ երևույթ է մեր ժամանակակից և զարգացած աշխարհում: Ինչևէ, ունենք այն ինչ ունենք, և պետք է հաշտվել իրականության հետ և փորձել ինչ-որ բան անել…

Այն ինչ պետք է կամ կարելի է անել, պարտադիր էլ չէ, որ կրի պաշտոնական բնույթ: Առաջարկը հետևյալն է՝ քանի որ Ադրբեջանը պատժում է այն օտարերկրացիներին, ովքեր այցելում են Արցախ և ներառում իրենց տխրահռչակ «սև ցուցակում», մենք էլ եկեք լայն ժպիտով և մեծ ոգևորությամբ ողջունենք այդ նույն մարդկանց և ներառենք նրանց «վարդագույն ցուցակում» և մի լավ զվարճանանք՝ զվարճացնելով մեր բարեկամներին, միևնույն ժամանակ, «ողջունելով» Ադրբեջանի կառավարությանը:

Կարծում եմ այս նախաձեռնությունը շատ հստակ կպատկերի, թե ով է մեզանից անհանդուրժող և ով հանդուրժող, ով է տարածում ատելություն և չարություն, իսկ ով փոխըմբռնում և ապագա համագործակցություն, ով է պատրաստ ամեն գնով տապալել բանակցային գործընթացը ,իսկ ով պատրաստ առաջխաղացման, ինչ խոսք, փոխզիջումային տարբերակով, և այլն: Ի վերջո, ամենակարևոր բանը, որ սա ցույց կտա այն է, թե ով է ի մեզանից մեծ հաշվով «սև»-ը, իսկ ով «սպիտակ»-ը (այս դեպքում վարդագույնը):

Էրիկ ԵՐԻՑՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031