Հայաստանի 26 պատանի շախմատիստներ սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 9-ը հանդես կգան Չերնոգորիայի Բուդվա քաղաքում անցկացվելիք Եվրոպայի Մ-8,Մ-10, Մ-12,Մ-14, Մ-16, Մ-18 տարեկանների առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է «Armchess.am»-ը:
Աղբյուրը տեղեկացնում է նաեւ, որ երեւանցի 18-ամյա շախմատիստ Էդվարդ Սայադյանը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացված փառատոնի հիմնական մրցաշարում ինը հնարավորից վաստակել է 8,5 միավոր եւ 143 մասնակիցների պայքարում դարձել միանձնյա հաղթող:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ