Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սմբատ Այվազյան. «Գրիշա Սարգսյանին որպես ազատամարտիկ չեմ ընդունում։ Ես նրան որպես ոստիկան եմ ճանաչում»

Օգոստոս 07,2013 11:02
Smbat Ayvazyan

Հատված «Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ, պետական եկամուտների նախկին նախարար Սմբատ Այվազյանի հետ հարցազրույցից:

Պարոն Այվազյան, այս օրերին ազատամարտիկները փողոց են դուրս եկել իրենց իրավունքները պաշտպանելու համար։ Գրիշա Սարգսյանը հայտարարում է, որ իրենք սոցիալական խնդրի համար են պայքարում

– Նախ ասեմ, որ ես Գրիշա Սարգսյանին որպես ազատամարտիկ չեմ ընդունում։ Ես նրան որպես ոստիկան եմ ճանաչում, իսկ վերջին անգամ նա ՌՈ աշխատակից էր։

Այժմ ազատամարտիկները խմբերի են բաժանվել, եւ ամեն մեկն իր ցանկությունն է հայտնում, մի խումբը, բացի սոցիալական խնդիրներից, նաեւ իշխանափոխություն է պահանջում

– Ես ուժեղ պետության կողմնակից եմ, պետությունը պարտավոր է լուծել ազատամարտիկների բոլոր սոցիալական խնդիրները։ Ազատամարտիկները ճիշտ պայքարի են դուրս եկել, ուղղակի տեսակետների տարբերություն կա, դա նորմալ է, նորմալ մարդիկ են, երկրի մասին մտածող մարդիկ են ու կարող են տարբեր տեսակետներ ունենալ, դրանք ուղղություններ չեն։ Նրանք նույն մարտական ընկերներն են, արյուն տված, երկիր պաշտպանած, կռված տղաներ են։ Նրանք պայքարում են ուժեղ երկիր ունենալու համար։ Պետությունը պետք է վաղուց ազատամարտիկի համար պայմաններ ստեղծեր, եթե չի արել, հիմա մարդիկ ստիպում են, որ անի։ Տղաների հավաքականության արդյունքում ստիպված է լինելու ոչ միայն այդ հարցերը լուծել, այլեւ հեռանալ։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031