Հատված Երեւանի նախկին ճարտարապետ Համլետ Խաչատրյանի հետ հարցազրույցից:
– Հնարավո՞ր է, որ նոր կոմիտեն ստեղծվում է Նարեկ Սարգսյանի համար։
– Սա առաջին դեպքը չէ, որ նրա համար հատուկ պաշտոն են բացում։ Ես այդ խոհանոցին լավ ծանոթ չեմ, բայց, եթե հիշում եք, Քոչարյանի ժամանակ նրա համար հանրապետության ճարտարապետի հաստիք բացվեց։ Ժամանակին ռայկոմ էին բացում իրենց մտերիմների համար, հիմա էլ պետկոմ են բացում։ Նախարարություն են բացում։
– Ի՞նչ եք կարծում, նոր կոմիտեի ստեղծմամբ ինչ–որ բան կփոխվի՞ դեպի լավը ճարտարապետության ոլորտում։
– Չեմ կարծում, բյուրոկրատական ապարատը երբեք լավ բան չի արել այս իմաստով։ Եթե դրա ծախսերն ու գործը դնենք նժարի վրա, ծախսերը
ներքեւ կքաշեն։ Եթե մեծ երկիր լիներ, մեծ մակերես, քաղաքներ, գյուղեր, կարելի էր, բայց մի պստիկ երկրի համար ծայրից ծայր մի քանի ժամվա ճանապարհ է, այդպիսի ապարատ ունենալն ավելորդ շռայլություն է։ Ժամանակին այդ կառույցը հսկում էր ամբողջ քաղաքաշինությունը, իսկ հիմա, քաղաքաշինության մասին օրենքով, կառուցապատողը համայնքն է, իսկ նրանք ընդամենը պետք է նորմատիվ ակտերի վրա աշխատեն։ Այն էլ, չգիտեմ, դեպի լավը կփոխեն, թե դեպի վատը։
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում