Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի բանակը կոչ է անում պահպանել հանգստություն ու զսպվածություն

Օգոստոս 07,2013 10:16

«Ազատություն» ռադիոկայանԶինված ուժերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ բանակն ուշիուշով հետևում է իր ծառայողների նկատմամբ իրականացվող հետաքննություններին

Թուրքիայի զինված ուժերը, Ստամբուլի դատարանի կողմից «Էրգենեկոն»-ի դավադրության գործով մի շարք գործող և թոշակի անցած զինծառայողներին Ստամբուլի դատարանի կողմից դատավճիռներ օգոստոսի 5-ին ներկայացնելուց հետո, հանդես են եկել հանգստություն և զսպվածություն պահպանելու կոչով:

Ըստ թուրքական «Հուրիեթ» պարբերականի, զինված ուժերի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ ասված է, որ բանակն ուշիուշով հետևում է իր ծառայողների նկատմամբ իրականացվող հետաքննություններին՝ միաժամանակ, թյուրիմացություներից խուսափելու նպատակով, ջանքեր գործադրելով պահպանել համբերատարություն, հանգստություն և զսպվածություն:

Թուրքիայի զինված ուժերը, ըստ հաղորդագրության, «համոզված են, որ «Էրգենեկոն»-ի գործը կավարտվի վերջնական արդար դատավճռի կայացմամբ՝ արդար դատավարության շրջանակներում, ինչպես պահանջում է իրավունքի գերակայության սկզբունքը», և որ «բանակը կիսում է իրենց գործընկերների և վերջիններիս ընտանիքների ցավը»:

Հիշեցնենք, որ «Էրգենեկոն»-ի գործով օգոստոսի 5-ին կայացված դատավճիռների արդյունքում Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ բարձրաստիճան զինծառայողների, լրագրողների և գիտնականների ներկայացվել են ցմահ բանտարկության և բազում տարիների բանտարկության դատավճիռներ:

Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը, ինչպես նաև ռազմական և քաղաքացիական բարձրաստիճան այլ գործիչներ, դատապարտվել են ցմահ բանտարկության:

Արմեն Հովհաննիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031