Pastinfo.am. Կոտայքի մարզի Հանքավան գյուղում գտնվող «Տաք ջուր» հանգստյան գոտում Սևան քաղաքի 13-ամյա բնակչուհու բռնաբարության մեջ կասկածվող 24-ամյա Վահագն Համբարձումյանը, պարզվում է, ոստիկան է։ Ընդ որում, նա միայնակ չի եղել, այլ 25-ամյա Սասուն Աբրահամյանի հետ: Ըստ «Փաստինֆո»-ի ունեցած տեղեկությունների, գործը ոստիկանությունից փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը:
Սկզբնապես գործը քննվում էր Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Սևանի քննչական բաժանմունքում, որտեղ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի հատկանիշներով՝ բռնաբարությունը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ pastinfo.am կայքում: