Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսական. «Ղարաբաղցիները Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերն էին կրծում մինչեւ վերեւ»․ (Տեսանյութ)

Օգոստոս 06,2013 20:13

«ԼՂՀ պաշտպանության նախարարը չուզողի դերում է, ոչ ավելին: Ով էլ նման բան ասում է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի չուզողի դերում է: Բայց չեն հասկանում այդքանը, որ միակ նախագահն է եղել 3-ից, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն է եղել, արդար մարդ է եղել: Իր արդարության, իր գրագիտության համար նախանձությունից տրաքում, այդպիսի բաներ են ասում»,- Aravot.am-ի հետ զրույցում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի հայտարարության մասին այսպիսի կարծիք հայտնեց կոնգրեսական Վարդգես Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Մովսես Հակոբյանը հրավիրած ասուլիսում ասել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը առաջին անգամ Արցախ է այցելել միայն 1996-ին, այսինքն՝ զինադադարի կնքումից  2 տարի անց:

Ըստ կոնգրեսականի, երբ պատերազմը սկսվեց, ղարաբաղցիները խնդրում էին, ընկնում էին Երեւանի ժողովրդի ոտքերը, ասում էին՝ եկեք, օգնե՜ք, օգնե՜ք. «Գնացինք, ճանապարհը բռնեցինք, տարանք, ի՞նչ ստացվեց: Հիմա որին խոսացնում ես՝ ոնց որ թշնամի լինի, թե դուք եք մեղավոր, դուք եք արել, ա՜խ Լեւոն, ա՜խ Լեւոն: Ինչի՞ համար: Լեւոնը պատերազմի մեջ է եղել, շրջափակման մեջ է եղել: Որ անկախացանք, լրիվ դատարկ Հայաստանի մեջ Լեւոնը ոտք դրեց: Ի՞նչ են ուզում մինչեւ հիմա ղարաբաղցիները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերը այսպես ասած կրծում էին, կրծում էին մինչեւ վերեւ: Առանց ամոթանքի, նման հիմարություն ասե՞ն: Էդ ձեւի մարդ ես չեմ պատկերացնում, անընդհատ Լեւոնից են խոսում՝ փոխանակ շնորհակալություն հայտնեն: Պիտի երեւա այսօր, որ Արցախի առաջին հերոսը ցուցակում Լեւոն  Տեր-Պետրոսյանն է, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը կամ Սերժ Սարգսյանը»:

Կոնգրեսականն առաջարկում էր 3 նախագահներին ճիշտ գնահատելու համար տեսնել, թե ինչ ունի այսօր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ինչեր ունեն Ռոբերտ Քոչարյանն  ու Սերժ Սարգսյանը. «Թալանչիներին տեսեք ինչեր են արել: Որտեղ գնում ես, Ծաղկաձոր գնում ես, անասուններին հանում ես դուրս արածացնելու, ասում են՝ ստեղից տարեք: Հարցնում ենք՝ ինչի՞ համար, ասում են՝ տարածքը Ռոբերտ Քոչարյանինն է: Որտեղ գնում ես՝ էլ Ծովագյուղի դիմաց, էլ Կապան, Քաջարանի հանքերը, ո՞ր մեկն ասեմ:  Այսօր թող ժողովուրդը քննի, տեսնի, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ ունի: Դատարկ իր տունն է, որ կա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (9)

Պատասխանել

  1. Hakob says:

    էս ինչի՞ եք երկու անգամ դրել որ.. կարելի էր էս ելույթի ամեն մի նախադասությունը առանձին դնել… մի 50 հատ հոդված դուրս կգար:

    …այսինքն ինչ՞ է հետրում էս մարդու ասելուց, որ 1-ին նախագահ Լևոնը արդար մարդ ու հերոս ա, իսկ ներկա նախագահ Սերժը վախկոտ ու հանցագո՞րծ: Իսկ “Ռոբն” էլ պատերազմի ժամանակ “ծմակներում” քամակ ֆռցնող՞…

    Էս չեմ հասկանում, թե ինչու՞ եք պրոպագանդում ակընհայտ հայոյանքը Արցախցիների հանդեպ: Ամոթ ա, եթե իհարկե ստեղ ամոթ հասկացությունից մի բան գոնե մնացել ա…
    նաև ակընհայտ հիմարություն է արցախցուն սենց վիրավորելը: սենց մենակ անմեղսունակ հիմարը կարտահայտվի:

    Հ.Հ. Ես չեմ հասկանում, թե “Առավոտը” իսկապե՞ս սենց “դեղնության” կարիք ունի:

    • Նազիկ says:

      Դե էսպես իրար դեմ կլարեն,հետո որ կռիվ սկսվի,ասեն թող իրենք իրենց պաշտպանեն ու Արցախը հանձնել կտան,մի մոռացեք,որ հենց իրենք արցախի հարցը բարձրացրին,բայց ոչ թե նրա համար,որ Արցախի համար շատ էին մտածում,այլ,որ Անկախությունից շեղեն ժողովրդի ուշադրությունը:Իսկ Առավոտը միշտ էլ ԼՏՊ-ի խոսափողն ա եղել

  2. Նազիկ says:

    Լևոնի ժամանակ ամեն ինչ քանդեցին ծախեցին ու փողերը դրեցին շվեյցարական բանկերում,Ռոբերտը սարքեց ու վերցրեց:Սերժն էլ ռոբի սարքածներում 50 տոկոս մտնում ա:Էսա երեք նախագահների տարբերությունը,իսկ որ ԼՏՊ-ի մասին վատ են խոսում,առնվազն չարյաց փոքրագույնն ա,նրան պիտի դատեին,որպես ազգի դավաճան,այսօր,որ տավուշի սահմանամերձ բնակավայրերը լրիվ նրանց նշանակետի տակ են,դա ԼԵՎոնի ,,շնորհիվ,, ա,քանի որ թույլ չտվեց ՀԱԲ-ի տղաներին,որ անվտանգության գոտիներ ստեղծեն:

  3. David says:

    Հարգելի Նազիկի հետ համամիտ եմ,Լ. ՏՊ է ավազակապետության հիմնադիրը , 1996 թ. ընտրությունները բացե բաց կեղծեծ ու հիմքեր դրեց կերծ ընտրությունների: Ժողովուրդը սովի ու պատերազմում կետորվում էր, իսկ իրանք պալատներ էին սարքում….

  4. Արթուր says:

    «…երբ պատերազմը սկսվեց, ղարաբաղցիները խնդրում էին, ընկնում էին Երեւանի ժողովրդի ոտքերը…»
    Մի նախադասության մեջ մարդը հաջողացրել է մի ժողովրդին երկու մասի բաժանել եւ դնել բարիկադի տարբեր կողմերում:

    «…ղարաբաղցիները, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ոտքերը այսպես ասած կրծում էին, կրծում էին մինչեւ վերեւ…»
    Էս նախադասությունը մեկնաբանելն իսկ ավելորդ է:
    ՑԱՎԱԼԻ Է

  5. Abrahamyan says:

    Չեք կարծում, որ նման թեմաներով խոսելու ժամանակը չէ: Կողքի հարժանները դրան են սպասում ազգը պառակտելու համար…

  6. Abrahamyan says:

    Չեք կարծում, որ նման թեմաներով խոսելու ժամանակը չէ: Կողքի հարևանները դրան են սպասում ազգը պառակտելու համար…

  7. Արմեն says:

    Սրա նմաններն են ազգը մասերի բաժանելով կործանում:Լևոն-Տեր Պետրոսյանին սարքել են արդարության սիմվոլ,բայց մոռանում են թե ոնց Ղարաբաղյան շարժումը օգտագործելով հասավ նախագահի աթոռին:Լավ հասկացանք պատերազմ,երկրաշարժ,նորանկախ երկիր,բայց ով էր ստիպում Վանոին իր կառաավարության մեջ որպես ՆԳ նախարար թողներ,ռուբլիների հետ կապված մեքենայություններ աներ,Դաշնակներին անհիմն կերպով ձերբակալել:1996ի խայտառակ ընտրությունները շատերը մոռացել են թե չեք տեսել են տեսանյութը թե ոնց ա պատմում թե քանի փամփուշտ պետքա օդ կրակեինՙ,քանի դուբինկա ու ջրցան մեքենա էր պետք՚,իսկ նա 5 տարի առաջ խոսում եր անարդար ընտրություններից ու կեղծիքներից,ժողովրդին հանեց փողոց ու ինքը գնաց տուն ու 10 զոհ եղավ այդ օրը:Ղարաբաղը թուրքերին հանձնելու փորձի համար աթոռից զրկվեց,իսկ վեևի նկարում պարգևատրվող Սամվել Բաբայանը մի անգամ ապտակել է Լևոնին Մարտակերտը Ադրբեջանցիներին հանձնելու միտքը բարձրաձայնելու համար:Պետությունը երեխա է եթե հիմքը սխալ ես դնում նույն կերպ մեծանում է իսկ ես պետության հիմքերը Լևոնն ու իր կառավարությունն են դրել:

  8. Nver says:

    Առնվազն զարմանալի է ու տարօրինակ, որ Առավոտը այսպիսի հիմար տեսանյութը դրել է հանրությանը ի ցույց… Ու պրն Աբրահամյանն էլ ի լրումն նաև կիսվել է ֆեյսբուքում: Ես որ հաստատ չէի սպասում Առավոտից ու մասնավորապես՝ Արամ Աբրահամյանից: Որ ի՞նչ… Եվ ու՞մ ջրաղացի ջուրը կավելանա դրանից…

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031