«Տարոն իջիր խաղանք: Եթե խաղալու ես, շուտ իջիր, մամաս ասել է շուտ գնամ տուն, ջրոցի կամ բռնոցի ենք խաղալու շուտ իջիր»,- այս կոչերով այս պահին Երեւանի քաղաքապետարանի դիմաց են հավաքվել «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստները եւ պատրաստվում ե պայմանականորեն գրավել քաղաքապետարանի շենքը:
Հավաքված ակտիվիստները ծաղրածուի գլխարկներով են եւ փոքրիկ ինքնաձիգներով եւ քաղաքապետարանի տարբեր մուտքերի մոտ պտտվելով պայմանական փորձեր են անում գրավել քաղաքապետարանը:
Ակտիվիստները կոչ են անում նաեւ ոստիկաններին միանալ իրենց խաղին:
Կարդացեք նաև
Երկու ակտիվիստ անցան քաղաքապետարանի դիմացի կանաչ տարածքում վրան տեղադրեցին: Ոստիկանները ակտիվիստներին դուրս գցեցին վրանից եւ վրանը վերցրին:
«Կեցցե Հայաստանի հանրապետության վրանագողությունը: Վրանի գողը գող չէ»,- կատակեցին ակտիվիստները:
Հետո ակտիվիստները իրենց ոստիկանների տեղը դրեցին, փակեցին քաղաքապետարանի շենքը ու փորձում էին իբր թե խանգարել քաղաքապետարան մուտք գործող աշխատակիցների ու ակտիվիստների մուտքը:
«Ակտիվիստներ ձեր մեջ կան գրանտակերեր, սադրիչներ, բացահայտեք նրան հեռացրեք նրանց ձեր շարքերից»,- Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի դերում հանդես եկավ ակտիվիստ Ռուզան Գրիգորյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ