«Ի՞նչ տարօրինակ մարդիկ եք, դուք՝ արվեստագետներդ: Դուք ուզում եք հայտնի լինել, բայց երբ հայտնի ենք դառնում, ուրախ չեք: Վատ է, որ մարդիկ խոսում են քո մասին, բայց ավելի վատ է, երբ չեն խոսում». Այս խոսքերը Դորիան Գրեի դիմանկարից է: Դիանա Ադամյանի ամենասիրած տողերն են. «Ես սա կարդացել եմ անգլերեն սեղմավեպով: Ամենասկզբում է եղել, աչք է ծակել, հետո շատ է դուրս եկել: Մի անգամ այդպիսի դեպք եղավ, որ իրավիճակը պապատասխանեց այդ տողերին և դաջվեց հիշողությունումս:
«Շատ եմ սիրում Շագրենի կաշին, Շառաչն ու Ցասումը, «Տիկին Բովարին», «Ոճիրն ու պատիժը»: Չեմ կարողանում որևէ հատված առանձնացնել, բայց կնշեմ իմ ամենասիրած հերոսներին՝ Ռոդիոյին ու Սոնյային: Ոճիրն ու պատիժից իմ մեջ տպավորվել են վերջիններիս հարաբերությունները: Սոնյան «դեղին տոմսակ» էր ձեռք բերել, այսինքն՝ անբարոյականության ճամփան էր բռնել՝ իր ընտանիքին օգնելու համար, ինչը չէր վրիպել Ռոդիոյի աչքից, նա գնահատում էր նրա տառապանքները»,- պատմում է Լուսինե Հակոբյանը:
Գոհար Ավետիսյանի ամենասիրած գիրքն էլ Անտուան Դ՛Սենտ Էքզյուպերի «Փոքրիկ իշխանն» է: Այստեղից առանձնացնում է հետևյալ տողերը. «Սիրտն է սրատես, ամենակարևորը աչքով չես տեսնի» ։ Հարցին, թե ինչո՞ով է պայմանավորված է նրա ընտրությունը, պատասխանեց. «Այդ գիրքը ինձ համար «ամենամեծական» հեքիաթն ա, որն ամեն անգամ նորովի եմ կարդում ու ամեն տարքիում այլ կերպ հասկանում»:
«Ամեն ինչ այնքան թերի է, սխալ ու խառնակ, որ ես ստիպված եմ երբեմն ծիծաղելի բաներ ասել»: Այս տողերը Վ. Սարոյանի «Մարդկային կատակերգություն» ստեղծագործությունից է: Մելինե Գևորգյանն ասում է . «Առհասարակ Սարոյանի բոլոր գործերում այնքան իմաստ կա ու կարևորն այն է, որ լավատեսությունն միշտ առկա է: Սիրում եմ նաև «Իմ Անունը Արամ է»: Նրա գործերում երևում է հայի հոգին»:
Նազենի Բաղդասարյան