Վրաստանի միլիարդատեր վարչապետը` Բիձինա Իվանիշվիլին իր աշխատավարձը փոխանցում է կարիքավորների օգնության տարբեր հիմնադրամներին: Այս մասին օգոստոսի 6-ին «Նովոստի-Գռուզիա» լրատվականի թղթակցին է ասել վարչապետի մամուլի ծառայության ներկայացուցիչը:
Ըստ նրա, Վրաստանի վարչապետն ամսական ստանում է 4 500 լարի աշխատավարձ (մոտ 1 միլիոն 100 հազար դրամ):
«Վրաստանի վարչապետն իր աշխատավարձն ամեն ամիս փոխանցում է տարբեր հիմնադրամներին, ինչպիսիք են` սահմանափակ հնարավորություններով երեխաների հիմնադրամը, քաղցկեղով հիվանդների օգնության հիմնադրամը, և այլն», – ասել է մամուլի ծառայության ներկայացուցիչը:
«Ռեզոնանսի» թերթի երեքշաբթի օրվա հրապարակման մեջ նշվում էր, որ Վրաստանի նախարարները տարածաշրջանում ստանում են ամենաբարձր աշխատավարձը` 7 875 լարի (մոտ 2 միլիոն դրամ): Հոդվածում նաև նշված էր, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախարարները ստանում են մոտ 1 900 դոլար (մոտ 780 հազար դրամ) աշխատավարձ, Հայաստանում` մոտ 740 դոլար (մոտ 300 հազար դրամ), իսկ Բելառուսում` 1 500 դոլար (մոտ 600 հազար դրամ):
Կարդացեք նաև
Բիձինա Իվանիշվիլին «Ֆորբս» հանդեսի 2013թ. աշխարհի միլիարդատերերի ցուցակում 5,3 միլիարդ դոլարի կարողությամբ զբաղեցրել է 229-րդ տեղը:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ