Այսօր «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի աշխատակիցները որոշել էին ոչ թե աշխատանքի գնալ, այլ բողոքի ցույց կազմակերպել:
«Էս հինգ օր է` տղաս աշխատանքի չէր գնում, այսօր աշխատողները զանգեցին, կանչեցին, թե արի, հավաքվում ենք: Սաղինն էլ չեն տալիս, ում են տալիս որ, իբր աշխատանք էլ կա, որ գնում են, մի օր գնում են, մի քանի օր տանը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է վանաձորցի մի կին:
Մեկ այլ վանաձորցի էլ ասում է, որ ամուսինը, թեեւ աշխատում է, բայց քանի որ գործարանը կանգնած վիճակում է, զուտ սարքավորումներին է հետեւում, որ չգողանան:
«Զավոդը կանգնած է, ամուսինս գնում ա, էնքանա, որ պահակ կանգնի, եղածը չգողանան, բայց դա ինչ աշխատանք է, մի օր էլ սկի էդ պահակի գործը չի լինի»:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ