Ֆրանսիայի Նիս քաղաքի «Ալյանս» համահայկական միության նախաձեռնությամբ օգոստոսի 4-ին Մանդելյո քաղաքում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Ղարաբաղյան շարժման 25-ամյակին: «Ազատ Արցախը 25 տարեկան է» խորագիրը կրող միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Մանդելյոյի քաղաքապետ Անրի Լերուան, քաղաքային խորհրդի անդամները, տեղի հայկական համայնքի 500-ից ավելի ներկայացուցիչներ:
Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ են դրել Մանդելյո քաղաքում 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարին:
Հանդիսավոր արարողության ընթացքում քաղաքապետ Անրի Լերուան պաշտոնապես հայտարարեց Արցախի հետ Բարեկամության շրջանակին անդամակցելու մասին:
Միջոցառման ընթացքում ֆրանսահայ համույթների կողմից ներկայացվել են հայկական երգն ու պարը:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայություն