Այծեղջյուրի և ութոտնուկի պատկերները հեռավորությունից նայելիս գեղեցիկ են երևում, բայց փոքր-ինչ մոտիկից նայելով` նկարում բառացիորեն հազարավոր անակնկալներ են բացահայտվում: Գրում է «Վիզուալ նյուզ» պարբերականը` հայ արվեստագետ Դավիթ Յուխանյանի աշխատանքների մասին:
Նա նկարը ստեղծել է համադրելով փոքր, առանձին պատկերներ, որոնք կատարելապես ձևավորում են ամբողջ պատկերը, իսկ յուրաքանչյուր տարրի նախագծումը պարզապես ցնցող է:
Մոտիկից նայելով` հնարավոր է տեսնել տարատեսակ արարածների հսկայական գազանանոց` փղերից մինչև վայրի հնդկահավեր, արագիլներից մինչև անձրևորդեր: Այնտեղ նաև առկա են մարդկանց իրական և մուլտային պատկերներ` երեխաներից սկսած, թագավորներով վերջացրած: Յուխանյանը իր առջև ոչ մի սահմանափակում չի դրել, և երբեմն ավելացրել է զվարճալի պատկերներ, օրինակ, արևային ակնոցներով փղեր կամ ծանրաձող բարձրացնող կռունկներ:
Բացի այն, որ այս բազմազան առարկաները կատարելապես միավորվում են վերջնական պատկերը ստանալու համար, մյուս զարմանալի բանն այն է, թե ինչպես են իրարից տարբեր էսքիզները համապատասխանում միմյանց:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ