Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ը մաքսային վճարների նախորդ տարվա ցուցանիշը համեմատելու համար, չի հրապարակել

Օգոստոս 06,2013 17:52

Խոշոր հարկատուների ցանկին կից Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հրապարակել է նաեւ 477 խոշոր հարկ վճարողների հարկային պարտավորությունների վերաբերյալ այլ ցուցանիշներ` դրանք համեմատելով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ: Այսպես` ՊԵԿ-ից վստահեցնում են, որ այս տարի 477 հարկ վճարողները ոչ միայն հարկերն են պարտաճանաչ վճարել, այլեւ

01.07.2013 թվականի դրությամբ ունեցել են 100.3 միլիարդ դրամ գերավճար:

ՊԵԿ-ի տվյալներով, այս տարվա երկրորդ եռամսյակի տվյալներով, խոշոր հարկ վճարողների իրացումից հասույթը կազմել է 773.7 միլիարդ դրամ: Հասույթը

նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 6,5 %-ով:

Փոխարենը, ըստ նույն աղբյուրի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, 4.5 %-ով նվազել են ներմուծման ծավալները՝ կազմելով 251.7 միլիարդ դրամ:

Արտահանման ծավալները կազմել են 109.2 միլիարդ դրամ, նախորդ տարվա նույն եռամսյակի 103.5 միլիարդ դրամի փոխարեն:

Պետեկամուտների կոմիտեն հրապարակել է նաեւ խոշոր հարկ վճարողների մաքսային վճարների ցուցանիշը, որը 2013-ի երկրորդ եռամսյակում կազմել է 45.4 միլիարդ դրամ: Այս վճարների նախորդ տարվա ցուցանիշը ՊԵԿ-ը, համեմատության համար, չի ներկայացրել:

Պետբյուջե վճարած հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով, 2013 թվականի երկրորդ եռամսյակում, խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 84.4 միլիարդ դրամ: ՊԵԿ-ից վստահեցնում են, որ այս 477 տնտեսվարողները միասին վճարել են նույն ժամանակահատվածում հավաքագրված հարկային եկամուտների 50,2 տոկոսը: ՊԵԿ-ի տվյալներով, աշխատողների թիվը խոշոր հարկ վճարող կազմակերպություններում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ավելացել է 6554 մարդով կամ, 4.6 %-ով:
Իսկ աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների աճը կազմել է 14,8 %:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031