Լրահոս
Օրվա լրահոսը

«Աննայի հետ ծանոթությունը պատահականություն չէր, այլ ընտրություն»

Օգոստոս 06,2013 18:22

Բոլորս պատասխանատու ենք մեր կտավի համար: Ընդհանրապես  սեր նկարելու համար հմուտ ձեռքեր ունենալը բավական չէ, պետք է նախ սովորել վրձինը ճիշտ բռնել, հետո հիանալի գունային ճաշակ ունենալ և վերջում անպայման կարողանալ  կտավիդ վերևից նայել: Ինչպես կյանքում, այնպես էլ նկարչության մեջ, դու ես քո նկարի պատասխանատուն, եթե ուզում ես, որ այն լավ ստացվի պետք է կարողնալ խախտել կանոններն ու ապրել, որովհետև կյանքն էլ արվեստ է, որում կանոններ չկան:

Սամվելի Բադալյանին և Աննա Ատուտային միավորեց արվեստը՝ նկարչությունը: Նրանք երկուսն էլ, լինելով նկարիչներ, մի օր հասկացան, որ ժամանակն է իրենց կտավը գույներով լցնելու: Ամեն ինչ սկսվեց հենց գույներից:

Աննան պատմում է, որ Սամվելի հետ ծանոթացել են նույն արվեստի դպրոցում, որտեղ երկուսն էլ սովորում էին: Ծանոթությունը շատ պատահական է եղել, սակայն ինչպես Սամվելն ասաց. « Իմ ու Աննայի ծանոթությունը պատահականություն չէր, այլ՝ իսկական ընտրություն»:գլխավոր.

«Մի օր ֆուտբոլային խաղ էր Հանրապետական մարզադաշտում, որոշեցինք գնալ և նկարազարդումներ  անել մարդկանց համար: Երկուսս էլ տեղը հստակ չգիտեինք և սխալմամբ գնացինք Հրազդան մարզադաշտ, սակայն մթնոլորտը այնքան խաղաղ էր, որ իսկույն երկուսս էլ հասկացանք, որ շփոթել ենք, իսկ մինչև ուղղեինք մեր սխալը, խաղը կավարտվեր: Ինչևէ, փաստորեն բարին էլ դա էր,- ասում է Սամվելը,- որոշեցինք ոտքով տուն գնալ, խնձոր գնեցինք, սկսեցինք ուտել, ժամանակն այնպես թռավ, մենք էլ չհասկացանք»:
Սակայն սա դեռ միայն սկիզբն էր:

Սամվելն  ու  Ատուտան մի քանի օր հետո  որոշեցին կրկին հանդիպել և  սովորական օրը իսկական տոն դարձնել: Հանդիպեցին, սկսեցին միմյանց դեմքին նկարել և դուրս եկան փողոց, թքա՜ծ թե մարդիկ ապշահար չէին նայելու երկու խենթերին, կարևորը միասին մի լավ ուրախանալն էր:
«Աննան այդ ժամանակ մանկական սրճարանում  ֆեյս արտ-ով էր զբաղվում, պուճուրների դեմքին էր նկարում, այդ օրը որոշեցինք ներկված դուրս գանք փողոց, ինքը իմ դեմքին նկարեց, ես՝ իր: Բոլորը ուշադիր նայում էին, նույնիսկ այդպես մտանք սուպերմարկետ, հրա՜շք օր էր, բոլորը մեզ հետ հավասար ուրախանում էին»:300154_438833096206837_1922816586_n

«Մինչև Սամվելի հետ ծանոթանալը մտածում էի, որ սովորական  ուրախ տղա է, նրա ժպիտը միշտ դեմքին էր,- ասում է Աննան,- պետք է անկեղծ լինեմ, որ նրա մասին սկսել եմ մտածել հենց առաջին հանդիպումից, մի տեսակ զարմացած էի, որ իր նման  տղա կա, նույնիսկ չէի հավատում: Հանդիպումներից մեկի ժամանակ իրեն ասեցի. «Սամ, ոնց որ քեզ սիրում եմ. կամ սիրում եմ մեր ժամանակները իրար հետ, կամ էլ ինձ եմ սիրում քո կողքին: Անգամ այդ հարցերում ենք երկուսս էլ  նույնը, երկուսս էլ դժվարությամբ սկսեցինք դա խոստովանել, բայց երկուսիս համար էլ արդեն ամեն ինչ պարզ էր, եթե նույնիսկ չբարձրաձայնեինք մեր հարաբերությունների մասին»:
Արդեն 5 ամիս է՝ ամեն օր իրար հետ են: Աննան պատմում է՝  դեռ ոչ մի անգամ չենքվիճել,  օրերը այնքան բուռն են անցնում, որ դրան ժամանակ չի էլ մնում:
«Աննային սիրո խոստովանություն արել եմ մոտ մեկ, երկու ամիս առաջ: «Առագաստ» սրճարանի այգում էինք: Խոսակցությունը  ես բացեցի, ճիշտ է՝ շատ երկար ստացվեց, ասացի, որ սերը կարող ես միայն ժամանակի հետ հասկանալ,  ուժ գտա իմ մեջ, ինքն էլ սկսեց խոսել և սիրո խոստովանությունը անելը ստացվեց միաժամանակ, մենք էլ չհասկացանք, թե ինչպես: Ես ռեալիստ եմ բառերը ինձ համար առաջնային չեն, կարևորը վերաբերմունքն ու հարգանքն է, փոխադարձությունը, եթե ոչինչ էլ չասեինք մեկ է ամեն ինչ երկուսիս համար էլ պարզ էր»,- ասում է Սամվելը:
Աննան ասում է, որ առավոտից մինչ երեկո միասին լինելու դեպքում էլ օրը չի բավականացնում իրենց. «Հենց բաժանվում ենք, այդ րոպեից սկսած հասկանում եմ, թե որքան շատ եմ իրեն սիրում, այդ վայրկայնից սկսած արդեն կարոտում եմ Սամվելին: Իր վատ կողմը այն է, որ վատ կողմ չունի :),- կատակում է Աննան հենց դրա համար էլ իրեն շատ եմ սիրում»:Աննա, Սամվել
«Մեր երկուսիս ամենմեծ պլյուսը երևի այն է, որ երկուսս էլ նույն բնագավառից ենք, իր մեջ նկարչուհուն էլ եմ սիրում,- ասում է Սամվելը,- այս ամռանը շատ ենք գնում էտյուդների, երկուսս էլ նույն տեսարանն ենք նկարում, իրար քննադատում, հասկանում, խորհուրդներ տալիս միմյանց: Իր մեջ ամենաշատը յուրօրինակությունն եմ սիրում, իր «ամենաամենահատկանիշը»  այն է, որ ես իր կողքին ինձ ամբողջական եմ զգում, ես իր կողքին ես եմ: Իմ կյանքը չէի պատկերացնի արվեստից հեռու մարդու հետ, գիտեի, որ նույն բնագավառից ենք լինելու, բայց Աննան ինձ համար պատահականություն չէր, նա իսկական ընտրություն էր: Ամենաշատը իր ժպիտն եմ սիրում, ամեն ինչ անում եմ, որ իր ժպիտը չպակասի, իհարկե իմ մասին մտածելով, այդտեղ  իմ էգոիզմն էլ կա»:,- ասում է Սամվելը :):

Օվսաննա Սիմոնյան

Հ.Գ.  Վերջում փոքրիկ անակնկալ Աննայի և Սամվելի համար: Պատահական չէր, որ  երկուսի հետ էլ զրուցեցի առանձին- առանձին, նախ ինձ ապշեցրեց երկուսի միանման պատասխանները, համոզվելու համար թե որքանո՞վ են իրենք հասցրել հենց իրենց ճանաչել՝ միմյանց կողքին, որոշեցի փոքրիկ բլից հարցում անել:

Ամենասիրելի գույնը:

Աննա: Շատ եմ սիրում դեղին, իսկ նա և՛ դեղինը և՛ կարմիրը:
Սամվել: Աննան դեղինն է սիրում, ես էլ ամենաշատը կարմիրը և դեղինը:

Պաղպաղակը շոկոլադե՞, վանիլայի՞ն, թե՞…

Աննա: ինքը վանիլային է սիրում, իսկ ես շոկոլադե:
Սամվել: շոկոլադե, առհասարակ ինքը շոկոլադ շատ է սիրում, իսկ ես վանիլային:

Ամենասիրելի ուտելիքը:

Աննա: Կոնկրետ բան չկա, երկուսս էլ ինչ լինի, կուտենք:
Սամվել: Ես երևի թե սունկ, բայց երկուսս էլ ինչ էլ լինի, կուտենք, կարևորը համեղ պատրաստված լինի:

Ի՞նչը չեք հոգնի միմյանց կրկնել:

Աննա: Ես իր հետ ոչնչից էլ չեմ հոգնի:
Սամվել:  Չեմ հոգնի կրկնել՝ հեծանիվի ղեկը ուղիղ պահի՛ր: 🙂

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031