Ինչպես մեքենան կայանել Երեւանում, որպեսզի չտուգանվես։ Այս հարցի պատասխանը ստանալու ակնկալիքով մոտ 15 տաքսու վարորդներ այսօր ակցիա էին կազմակերպել քաղաքապետարանի դիմաց:
Բարձր տրամադրությունով մտնում ես տուն, մեկ էլ տնեցիք բերում են 8 հատ ակտ դնում են դեմդ, ամեն մեկը 5000 դրամ, երեխուն ասում եմ՝ էտ օրը հաց չուտես, որ տանեմ էտ ակտերը մուծեմ,- ասում է վարորդներից մեկը:
Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանն էլ էր այսօր միացել տաքսու վարորդների բողոքին։ Նրան էլ են տուգանել արդեն վեց անգամ։
Ես գալիս եմ, որպես ավագանու անդամ, քաղաքապետարանի դիմաց տեղ չկա կանգնելու, մեքենան էնտեղ կայանում եմ ես իջնում եմ: Հենց հիմա գալիս եմ Գայի վարչությունից, ասում եմ՝ կներեք,ասեք՝ ես ոնց թռնեմ մեքենայից, որպեսզի մտնեմ քաղաքապետարան, ո՞նց, ասում ա ես չգիտեմ:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ