Լրահոս
Օրվա լրահոսը

Վերելակը մաշված է, բայց փափուկ աշխատո՞ւմ է

Օգոստոս 06,2013 17:27

lift3

lift

Էլեկտրաէներգիայի թանկացումից հետո, յուրաքանչյուր ընտանիք, որն օգտվում է վերելակից, 200 դրամ ավելի պետք է վճարի, այսինքն` ընտանեկան բյուջեում միայն վերելակի համար ամեն ամիս ավել ծախս է անելու: 

Առնո Բաբաջանյան 51/1 շենքի բնակիչները օրերս անակնկալի են եկել. այս շենքի վերելակում փակցվել է ծանուցում՝ վերելակի սպասարկման համար հուլիսի 1-ից պետք է վճարեն 1200 դրամ, նախկին 1000 դրամի փոխարեն:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող այս շենքը յուրաքանչյուր ամիս վերելակի սպասարկման համար վճարում է 14 հազար դրամ. բնակիչները մտահոգված են, որ վերելակի սպասարկման վարձը թանկացրել են, սակայն վերելակի վիճակը չի բարելավվում:
Բնակիչներից մեկը՝ Ալբերտ Գասպարյանը վստահեցնում է, որ վերելակի խափանման դեպքում ոչ մի արձագանք չի լինում. «Իսկ երբ վերելակում մարդ է մնում, ստիպված անհատ մարդկանց ենք գտնում, որ գան վերելակի դռները բացեն, որպեսզի հանեն: Ինչո՞ւ ենք ամսական 14 հազար դրամ, իսկ տարեկան 168 հազար դրամ վճարում, փոխարենը ոչինչ չենք տեսնում: Ո՞ւր են գնում մեր գումարները»:
«Վերելակի սպասարկման վարձը չի փոփոխվել, ինչպես եղել է` 14 հազար դրամ, այդպես էլ մնացել է»,-Aravot.am-ին վստահեցրեց այդ շենքի վերելակը սպասարկող «Մանիլ» ընկերության ղեկավար Մանվել Մալխասյանը:
Ընդ, որում, պարոն Մալխասյանը հավաստիացրեց, որ այդ շենքի վերելակի մեխանիկն ամեն ամիս այց է ունենում, եւ հնարավոր է, որ բնակիչները նրան այդ պահին չեն նկատում. «Գնում է, ստուգում է, յուղում է»: Ուշագրավն այն է, որ պարոն Մալխասյանը մեր զրույցի սկզբում վստահեցրել էր, որ պարտավորվածություն չկա, որպեսզի մասնագետն ինչ-որ ժամանակահատվածում պարտադիր այցելի:
Ինչ վերաբերում է նրան, որ վերելակում մարդ մնալու դեպքում ոչ մասնագետի օգնությանն են դիմում, պարոն Մալխասյանն ասաց, որ այդ շենքից երբեք կանչ չեն ունեցել, մինչդեռ հեռախոսահամարները փակցված են վերելակում: «Էդ լիֆտը շատ լավ լիֆտ է, մենք էդ լիֆտի հետ խնդիր չունենք»:
Մինչ մենք նյութն էինք պատրաստում, պարոն Մալխասյանը զանգահարեց եւ վստահեցրեց, որ այսօր մեկ անգամ եւս մասնագետ է ուղարկել եւ տեղում ստուգել են վերելակը. «Արտակարգ, փափուկ աշխատում է, մեկ շաբաթ առաջ փոքր թերություն է եղել, շտկել ենք, բոլոր հարկերում համարները գրված են եղել: Պարզապես մարդիկ ուզում են փոխենք լիֆտը, ասում են` հին ա, բայց 30 հազար դոլար արժե, անհնար բան է դա»:
Aravot.am-ը նույն թաղամասի այլ շենքի բնակիչների հետ էլ զրուցեց եւ պարզեց, որ մոտ 200 դրամ ավելացել են վերելակների վարձավճարները, որոնց մեջ մտնում է նաեւ էլեկտրաէներգիայի վճարը, իսկ այդ 200 դրամը, հենց էլեկտրաէներգիայի գումարն է:
Լուսանկարներում Բաբաջանյան 51/1 շենքի փափուկ աշխատող, բայց բավականին մաշված վերելակն է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ալբերտ says:

    Հարց է առաձանում ` 14 000 դրամ ամսեկան գումար ենք տալիս, որ գան նայեն, յուղեն գնան… Հետաքրքիր է եթե տռոս պոկվի, մատոռ վառվի, մեզանից գումար չեն գանձելու ……

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031