Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» զորակցում է ազատամարտիկներին

Օգոստոս 06,2013 17:08

 Երեւանի Ազատության հրապարակում արդեն մի քանի շաբաթ նստացույց հայտարարած Արցախյան ազատամարտի մասնակիցները օգոստոսի 2-ին հռչակեցին իրենց պայքարի նպատակները:

Նրանք հերքեցին ընկալումները, թե պայքարում են սոսկ սոցիալական խնդիրների լուծման համար: Ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենց նպատակը համազգային և պետական խնդիրների լուծումն է, եւ կոչ արեցին համազգային համախմբման:

«Ժառանգություն» կուսակցությունը, լինելով միասնականության եւ պայքարի հետեւողական ջատագով, ողջունում եւ իր զորակցությունն է հայտնում ազատամարտիկներին` հուսալով, որ միասնական ջանքերը կբերեն իրավիճակի արմատական փոփոխության:

 «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Խոսքով զորակցելն ո՞ւմ է պետք:Կոնկրետ քայլերի դիմեք:Ասենք Րաֆֆին…Չէ, Րաֆֆին պասի օրերին է գնում նստում:Արմեն Մարտիրոսյան, այս անգամ էլ ինքդ փորձիր:Հասարակ մարդու կողքին չես նստելու,ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ, ով հաղթանակ ու ազատություն բերեց մեր երկրին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031